ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ «Փարվանա»
Կարդում է՝ Էլֆիք Զոհրաբյանը
Նյութի աղբյուրը՝ «Հայկական աուդիոգրքեր»
Հովհաննես Թումանյան, «Փարվանա»
Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադի պատմությունը
Բալլադի հիմքը ժողովրդական է։ Սյուժեն Թումանյանը լսել է Ներսիսյան դպրոցում, իր ընկեր, հետագայում` մանկավարժ և լեզվաբան Գրիգոր Վանցյանից։ «Գրիգորն է լսել Ախալքալաք, գրում է բանաստեղծը Թումանյանի Ընտանիքի Արխիվի համար 3 ծոցատետրում։ Փարվանա (կրակի թիթեռ)։ Թագավորը մի աղջիկ է ունենում, ասում է` ով որ կրակ բերի, նրան կտամ։ Գալիս է կրակի շուրջը պտտվում, որ կրակ տանի և միշտ ընկնում է մեջն այրվում»Թումանյան. Երբ Թումանյանը լսել է ընկերոջ պատմությունը, այցելել է Փարվանա լիճը, այցելել է նաև նրա մոտակա գյուղերը, և ենթադրվում է, որ նույն ավանդությունը նա լսել է նաև ուրիշներից։ Բալլադի ստեղծման վերաբերյալ հուշեր է թողել նաև Ավետիք Իսահակյանը։
Բալլադը գրվել է 1902 թվականին, Աբասթումանում։ Այդ մասին հեղինակը պատմում է 1909 թվականի հուլիսի 18-ին Մարիամ Թումանյանին գրված նամակում։
Ինքնագիրը մեզ չի հասել։