Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան
Ընդգրկված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Գյումրիում
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը գործում է 1975 թվականից, մեծ քնարերգուի հայրական տանը, որը կառուցվել է 1828 թվականին՝ բանաստեղծի պապի՝ Նիկողայոս Իսահակյանի կողմից։
Պատմություն
1975 թվականի հոկտեմբերի 29-ին, մեծ Վարպետի ծննդյան 100-ամյակի օրերին, Իսահակյանների տունը դարձավ հուշատուն-թանգարան, սակայն այն ենթարկվել է բազմաթիվ ավերածությունների 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով։ 90-ականների սկզբին թանգարանի շենքը հիմնովին քանդվեց՝ ճարտարապետական նույն ոճով նոր շենք կառուցելու նպատակով, սակայն շատ չանցած՝ շինարարությունն ընդհատվեց ավելի քան մեկ տասնամյակ։ Վերականգնումը՝ Շիրակի մարզպետարանի պատվերով, նոր թափով սկսվեց 2002 թվականի գարնանը և իր հյուրընկալ դռները բացեց բոլորի համար։
Տուն-թանգարանը վերականգնվել և ձևավորվել է հին ոճով այնպես, ինչպես 1957 թվականին նկարագրել են Վարպետի հարազատները։