Նար-Դոսի «Ես և նա»
Կարդում է՝ Անդրանիկ Անտոնյան

Նար-Դոս
«Ես և նա»

Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքի պատմությունը

«Ես և նա», Նար-Դոսի պատմվածքներից է, որ նա գրել է 1889 թվականին։ Առաջաբանում հեղինակը պատմում է, որ պատահաբար իր ձեռքն է ընկել մի տետր, որում «կորած մարդը» տարիներ շարունակ գրի էր առել իր կյանքի անցուդարձը։ Տետրը վերնագրված էր «Ես և նա», ենթավերնագիրն էր՝ «Մի կորած մարդու հիշատակարանից»։

Սյուժե
Պատմվածքը բաղկացած է հեղինակի առաջաբանից ու երկու մասից՝ «Ես» և «Նա»։
Առաջաբանում հեղինակը պատմում է, որ պատահաբար իր ձեռքն է ընկել մի տետր, որում «կորած մարդը» տարիներ շարունակ գրի էր առել իր կյանքի անցուդարձը։ Տետրը վերնագրված էր «Ես և նա», ենթավերնագիրն էր՝ «Մի կորած մարդու հիշատակարանից»։ Նույն վերնագրով էլ ինքը հանձնում է տպագրության, սակայն ինքը բավական կրճատել է այն՝ թողնելով միայն ամենահետաքրքրականը։