ԳԼՈՒԽ 2. ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ: ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ՏԱՐՐԵՐ և ԴԻԶԱՅՆԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ:
Հորիզոնի գիծ: Հորիզոնի գիծը դա դիտողի աչքի մակարդակի գիծն է՝ տեսողականորեն այն կարծես սահման է հանդիսանում երկնքի և երկրի կամ երկնքի և ջրի միջև լանդշաֆտում:Երևում է այն նայողի աչքերի մակարդակին հավասար: Բարձր հորիզոնի գիծը թույլ է տալիս տեսնել առարկաները վերևից, կարծես թռչող թռչնի հայացքից: Այն հարկավոր է ,եթե ուզում ենք ուշադրություն է դարձնել ավելի շատ ցամաքին և ջրին, և երկնքին շատ քիչ մաս հատկացնել: Ցածր հորիզոնի գիծը հակառակը, դիտողին բացահայտում է հսկայական օդային տարածություն: Արտահայտում ենք երկրի վերևի մասը, բոլոր հիմնական գործողությունները տեղի են ունենում երկնքում, և երկրից շատ քիչ է երևում, նման է նրան, որ կռացել ենք գետնին և դիտում ենք գետնին նստաց վիճակուն: