Ընթերցեք տեքստը` տարբերակելով Շավարշ Կարապետյանի անձնազոհ արարքի բերած առավելությունները հասարակության և իր համար, մտորեք նաև նման պատասխանատվություն կրելու դժվարությութների մասին:

ՇԱՎԱՐՇ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՍԽՐԱՆՔԸ

Ընթերցեք տեքստը` տարբերակելով Շավարշ Կարապետյանի անձնազոհ արարքի բերած առավելությունները հասարակության և իր համար, մտորեք նաև նման պատասխանատվություն կրելու դժվարությութների մասին:

1976 թվականի սեպտեմբերի 16-ը ամպամած օր էր:Ստորջրյա լողի աշխարհի բազմակի ռեկորդակիր,Եվրոպայի ու ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը մարզվում էր Երևանյան լճի մոտակայքում,երբ թիվ 15 տրոլեյբուսը, շեղվելով ճանապարհից ու վրաերթի ենթարկելով ﬕ տղայի, ընկավ լիճն ու սկսեց սուզվել: Շառաչյունի ձայնը կարծես խլացրեց ականատեսներին, որոնք չէին հավատում իրենց աչքերի տեսածին: Շավարշը, ով արդեն բավական մարզվել էր ու հոգնել, արագորեն վազելով դեպի վթարի տեղը, ճանապարհին հընթացս հանում էր հագուստը: Որոշումը եկել էր ինքնըստինքյան. նապետք է սուզվեր ու փորձեր փրկել տրոլեյ բուսում փա ված մարդկանց:Քանի մարդ կար ջրի տակ` նա չգիտեր, գիտեր ﬕայն ﬔկ բան. պետք է փրկել: Եվ ﬕնչ վրա կհասնեին եղբայրը, ընկերները, նասուզվեց: Տեսանելիությունը զրոյական էր, քանիոր լճի ջուրը տիղﬕ  էր վերածվել,որն իրհերթին վերէր բարձրացել լճի հատակին տրոլեյբուսի հարվածից:

Շավարշը ոտքերով ջարդելով տրոլեյբուսի ապակին և լողալով ներս` շոշափեց ﬕ մարդու մարﬕն: Մարդն անգիտակից էր և դիմադրություն ցույց չէր տալիս,սակայն Շավարշը զգաց,որ ինքն անհրաժեշտ չափով օդ չի վերցրել: Մի պահ կարկաﬔց. կկարողանա՞ դուրս լողալ, սակայնմտա ծեց, որ իր գրկիմարդուն աﬔն գնով պետք է վերհանել, և ուժ ստացավ: Երկրորդմարﬕնն առաջինից ծանր թվաց, մարդը կարծես թե դիմադրում էր: Հինգ-վեց հոգու բարձրացնելուց հետո վերջապես բերեցին Շավարշի պահանջած ակվալանգները, սակայն նրանցումօդ չկար: Եթե լիներ,այդ օդով կարելի կլիներ երկարացնել տրոլեյբուսում ﬓացողների շնչելը: Յոթերորդ փրկվողը կառչեց Շավարշից ու նրան ցած քաշեց, սակայն Շավարշը հիշեց փրկարար ների հետ իր զրույց ներն այն մասին, որ նման դեպքերում պետք է թուլացնել մարﬕնն ու սպասել ﬕնչև խեղդվողը թողնի իրեն: Հաջորդին փրկելն ավելի դժվար էր, Քանիոր     շնչահեղձությունը խանգարում էր: Այս անգամ եղբայրը կարծես զգացել էր, որ Շավարշը դժվարանում է և սուզվել ու կես ճանապարհին վերցրել էր փրկվողին: Ափին եղ բայրը Շավարշին խնդրում է ﬕքիչ եր կարﬓալ, քանի որ տեսնում է վերջինիս շնչահեղձ լինելը։ : Բայց, ախր, ժամա- նակը չէր սպասում… Շավարշը հասկանում է, որ աﬔն ﬕ ներշնչում-արտաշնչում կարող է ﬕ մարդկայինկյանք արժենալ… Նախապես իրեն պարուրած  վախն աստիճանաբար անհետանումէ, տեղը զիջելով չափված-ձևված գործողություններին:

Աղետի լուրը տարածվել էր Երնանում. շտապ օգնության բազմաթիվ մեքենաներ շրջապատել էին լիքը, վեր բարձրացվողներին արհեստական շնչառություն էին տալիս, ներարկումներ անում: Շավարշի հայրը, մի կերպ անցնելով իրավապահների օղակից ներս ն նայելով որդու ապակուց բզկտված մարմնին,հասկանում էր, որ միայն արյան կորստի պատճառով`անգամ տղան կարող է կյանքը կորցնել, սակայն մյուս կողմից գիտակցում էր, որ այդ աշխատանքը կարող էր անել միայն իր որդին, որ նախախնամությամբ հայտնվել էր դեպքի վայրում:

Շավարշի հերթական սուզումներից մեկը սովորականից երկար տնեց: Վայրկյաններն անցնում էին,իսկ նա չկար, անցավ նս կես րոպե, չկար ու չկար Վայրկյանները հավերժություն էին թվում… Հայրը չդիմացավ, նետվեց ջուրը, եղբայրը ետևից, վերջապես երևաց Շավարշը, այս անգամ  նույնպես հաղթելով մահին… Հետագայում պարզվեց, որ ջրի տակ այդ անգամ նա կորցրել է գիտակցությունը, և միայն սուզալողորդի մասնագիտական պատրաստվածությունն է ավտոմատիզմի նման նրան վեր բարձրանալուուղուն բերել.44 րոպե բազմաթիվ անգամներ սուզվել-բարձրանալուց հետո վերջին անգամ Շավարշը ճոպանն իջեցրեց ջրի տակ ու դրանով կապեց տրոլեյբուսը, որպեսզի այն դուրս քաշեին ջրից: Երբ նա ափ դուրս եկավ,արյունահոսում էր, ջերմությունն աստիճանաբար բարձրանում էր, ստամոքսում այրոց ուներ ն գլխապտույտ: Նրան մեքենայի ետնի նստատեղին պառկեցրած հասցրին տուն, որտեղ դեռ երկար պետք Է բուժեին.

Շավարշ Կարապետյանի անձնուրաց արարքի շնորհիվ փրկվեց 20 մարդկային կյանք… Շավարշը

պարգնատրվեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «Պատվո նշան» շքանշանով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ֆեյր փլեյ»«արդար խաղ» մրցանակով’ օլիմպիական շարժման հիմնադիր Պյեր դը Կուբերտենի անվան գավաթոլ: Ի՛վերջո, Շավարշի անունով կոչվեց փոքր մոլորակներից մեկը’ 3027-ը, որը պտտվում Է Արեգակի շուրջը նրանից  400 ﬕլիոն կիլոﬔտր հեռավորության վրա` ﬔկ պտույտն իրականացնելով  չորսուկես տարում: Երբ Շավարշի արարքն անվանեցին հերոսություն, սխրանք, նա պատասխանեց. «Դուք, լրագրողներդ, հաճախ հերոսություն եք անվանում պարզապես մասնագիտական պարտքի ազնիվ կատարումը: Ես ստորջրյա ուժեղ լողորդ էի և պատահականորեն հայտնվել է ի դեպքի վայրում: Մտածում եմ, որ այդ աշխատանքը կարող է ի կատարել ﬕայն ես: Իսկ եթե կարող է ի, ուրեﬓ  պարտավոր էի անել: Ահա և ողջ փիլիսոփայությունը: Ալեքսանդր Դյումա-որդու մոտ հանդիպել եմ հետևյալ մտքին. «Պարքը կատարելը երբեﬓ տանջալից է լինում, բայց առավել տանջալից է այն չկա տարելը »: Ինչպե՞ս կարող էի չմտնել ջուրը… Միայն ափսոս, որ փրկարարների ակվալանգներում օդ չկար: Ով գիտի, գուցե կարողանայի բոլորին փրկել…»:

(Շարադրված է ըստ Վադիմ Լեյբովսկու 
«Շավարշի քսան կյանքը» գրքի, Մոսկվա, 1998)