
§ 27․ Մարսողական համակարգի կառուցվածքը և գործառույթը
2․Տետրում Նշե՛ք մարսողական համակարգին վերաբերող բոլոր ճիշտ պնդուﬓերը։ Օր․՝ ճիշտ են 2, ․․․
1. Ածխաջրեր կան ավելի շատ կենդանական սննդում:
2. 12-մատնյա աղին բարակ աղու մասերից է:
3. Ջուրն ապահովում է բջիջների լարվածությունը:
4. Մարսողական համակարգին բնորոշ չէ արտազատական գործառույթ:
5. Միևնույն ֆերﬔնտն ազդում է ցանկացած սննդանյութի վրա:
6. Ճարպերը մարդու օրգանիզմում ծախսվում են առաջին հերթին:
7. Ֆերﬔնտ սպիտակուցներն արագացնում են կենսաքիﬕական գործըն- թացները:
8. Թքագեղձերը խառը գեղձեր են:
9. Վիտաﬕնները սինթեզվում են հիﬓականում մարդու օրգանիզմում:
10. Շարժողականությունը նույնպես մարսողական համակարգի գործա- ռույթ է: