
§42. ՃԱՇԱԿԵԼԻՔ, ՀՈՏԱՌՈՒԹՅՈՒՆ, ՇՈՇԱՓԵԼԻՔ
Դոմինանտ (գերիշխող) աչքի, ականջի, ձեռքի, կույր բծի որոշում։
1.Դոմինանտ աչք
2.Դոմինանտ ականջ․
3.Դոմինանտ ձեռք․
4.Կույր բծի որոշում․
1.Դոմինանտ աչք
Յուրաքանչյուր մարդ ունի դոմինանտ աչք, որն ունի ավելի լայն տեսադաշտ: Աշխարհում մարդկանց 80%-ի դոմինանտ աչքը համարվում է աջը:
Դոմինանտ աչքը որոշելու համար կատարեք հետևյալ քայլերը
- Ձեռքերը միացրեք այնպես, որ ձևավորվի եռանկյուն:
- Ընտրեք մեկ մետր հեռավորության վրա գտնվող օբյեկտ և նայեք նրան այդ եռանկյունու միջով:
- Փակեք աջ աչքը, ապա՝ ձախը:
- Դոմինանտ աչքը կտեսնի առարկան ամբողջությամբ, հստակ, մինչդեռ մյուս աչքը կտեսնի միայն առարկայի մի մասը:
2.Դոմինանտ ականջ․
Ականջդ բեր ասեմ։
- Ուշադրություն դարձրե՞լ եք, թե որ ականջին եք մոտեցնում հեռախոսը խոսելիս։
- Գիտեիք, որ այդ ականջը դոմինանտ ականջն է:
3.Դոմինանտ ձեռք․
Ինչո՞ւ է երեխան նախընտրում աշխատել ձախ ձեռքով:
- Ուղեղի ձախ կիսագունդը պատասխանատու է աջ ձեռքի աշխատանքի համար, որը ծառայում է որպես վերլուծական կենտրոն, ինչպես նաև ղեկավարում է գրելու և կարդալու գործընթացները։ Աջ կիսագունդը «ստեղծագործական կենտրոն» է, ինտուիցիայի և ամբողջական ընկալման կենտրոն: Կիսագնդերը կառավարում են մարմնի վերջույթները խաչաձև՝ երբ երեխան գործում է ձախ ձեռքով, հրամաններ է տալիս աջ կիսագունդը։
4.Կույր բծի որոշում․



