§46․Գլխուղեղի կառուցվածքը և գործառույթները

Նշե՛ք թվարկված ո՞ր գործընթացը գլխուղեղի ո՛ր բաժինն է կարգավորում, և տետրում լրացրե՛ք աղյուսակը:

N

Գլխուղեղի բաժին

Գործընթացներ

1.

Երկարավուն ուղեղ

 

2.

Կամուրջ

 

3.

Ուղեղիկ

 

4.

Միջին ուղեղ

 

5.

Միջանկյալ ուղեղ

 

6.

Մեծ կիսագնդեր

 

Գործընթացներ.

I. Դիմախաղի մկանների աշխատանքի և գլխի դիմային հատվածի գեղձերի հյութազատության կարգավորում

II. Փսխման, հազի, արցունքազատման գործընթացների իրականացում

III. Բոլոր զգայարանների աշխատանքների ենթակեղևային ղեկավար- ման իրականացում

IV. Մարսողության, շնչառության և սիրտ-անոթային համակարգերի աշ- խատանքների կարգավորում

V. Օրգանիզﬕ հոﬔոստազի կարգավորում

VI. Օրգանիզﬕ ջերմակարգավորման իրականացում

VII. Կմախքի մկանների լարվածության պահպանում

VIII. Վեգետատիվ նյարդային համակարգի աշխատանքի կարգավորում

IX. Շարժուﬓերի հավասարակշռման իրականացում

X. Ձայնի և լույսի նկատմամբ կողﬓորոշման ռեֆլեքսների իրագործում

XI. Օրգանիզﬕ բազմատեսակ գործառույթների իրագործում, ընդհան- րացում, վարքագծի ձևավորում

XII. Մտածողության, գիտակցության և այլ հոգեկան գործունեության իրականացում: