Շինվածքի պատրաստման տեխնոլոգիան

Դետալների պատրաստման և շինվածքի հավաքման հաջորդականությունը նպատակահարմար է ներկայացնել տեխնոլոգիական քարտի ձևով:

Տեխնոլոգիական քարտ
Ձեռքի մամլակի պատրաստում

Գործողությունների կատարման հաջորդականությունը
  • Նախապատրաստվածքի ընտ­րություն (տեսակա­վոր գլան­վածք, պողպատ) 60x60x4
  • Կտրում 60x60x34
  • 30 մմ երկարությամբ

Գործիքներ և հարմարանքներ

Ձողակարկին, անկյունակ, գծիչ, մետաղասղոց

Գործողությունների կատարման հաջորդականությունը
  • Ճակատների մշակում՝ 60x60x30

Գործիքներ և հարմարանքներ

Ձողակարկին, անկյունակ, գծիչ, խարտոց

Գործողությունների կատարման հաջորդականությունը
  • Չափանշել ըստ գծագրի և գայլիկոնել ø8,4 անցք` M10 պարուրակի համար:

Գործիքներ և հարմարանքներ

Ձողակարկին, անկյունակ, գծիչ, մուրճ, կետիչ, գայլիկոնման հաստոց, գայլիկոն` ø 8,4

Գործողությունների կատարման հաջորդականությունը
  • Պարուրակի մշակում՝ M10

Գործիքներ և հարմարանքներ

M10 ներպարուրակիչ, պտտիկ, մամլակ

Գործողությունների կատարման հաջորդականությունը
  • Տեղադրել M10x70 հոդավոր հեղույս

Գործիքներ և հարմարանքներ

Ձողակարկին

Գործողությունների կատարման հաջորդականությունը
  • Ընտրել ø8×80 պողպատյա ձող, տեղադրել հեղույսի գլխիկի մեջ, մուրճի հարվածներով ճակատներին տալ ուռուցիկ տեսք:

Գործիքներ և հարմարանքներ

Ձողակարկին, մուրճ

Գործողությունների կատարման հաջորդականությունը
  • Գեղերեսել

Գործիքներ և հարմարանքներ

Ներկ, վրձին