Անհատ ձեռներեց

Ծանոթացի՛ր ԱՁ-ի առավելություններին և թերություններին։

Առավելություններ

Անհատ ձեռնարկատերն ամբողջությամբ անկախ է: Նրան պետք չեն աշխատակազմ, տնօրեն, հաշվապահ: Ազատ է աշխատել իր նախընտրած տեմպերով: Ինքը՝ անհատ ձեռներեցը, միաժամանակ և տնօրեն է, և հաշվապահ և գանձապահ: Անկասկած անհատ ձեռնարկատերերի առավելություններից են գործունեության կազմակերպման հեշտությունը և ավելի փոքր սկզբնական ներդրումները: Պարզեցված հաշվետվության ձևը: Անհատ ձեռնարկատերը սահմանված կարգով տեղեկատվություն է տրամադրում միայն հարկային և վիճակագրական մարմին¬նե-րին:

Թերություններ

Սեփականատերը կրում է անսահմանա-փակ գույքային պատասխանատվություն: Իսկ դա նշանակում է, որ նա վտանգի է ենթարկում իր ողջ կարողությունը և սնանկության դեպքում ստիպված կլինի փակել ընկերության բոլոր պարտքերը։ Բացի այդ, մեկնարկային կապիտալի փոքր քանակությունը սահմանափակում է արտադրության զարգացման և ապրանք-ների շարժի հնարավորությունները, իսկ անկայուն ֆինանսական իրավիճակը բարդացնում է բանկային վարկ ստանալու հնարավորությունը։