Իտալիայի հայտնի քաղաքներն ու զբոսաշրջության կարևոր կենտրոնները

Այս նկարները ձեզ կօգնեն պատկերացում կազմել Իտալիայի քաղաքների, նրանց կարևոր ճարտարապետական կոթողների մասին։

Աշխարհի հնագույն և «հավերժ» քաղաքներից մեկի՝ Հռոմի կենտրոնական հրապարակը, որտեղ գտնվում է կաթոլիկության կենտրոնը՝ Վատիկան պետությունը

Վենետիկի պատմական կենտրոնը տեղակայված է Վենետիկի ծովածոցի 118 կղզյակների վրա, որոնք բաժանվում են իրարից 150 ջրանցքներով և վտակներով։ Կղզիների և կղզյակների միջև անց է կացված շուրջ 400 կամուրջ (այդ թվում Ռիալտոյի և Հառաչանքների կամուրջները, որոնք կառուցվել են 16-րդ դարի վերջերին)։

«Հայկական» Սուրբ ղազար կղզին Վենետիկում, որտեղ է գտնվում հայկական մշակույթի խոշոր կենտրոններից մեկը՝ Մխիթարիան միաբանությունը:

Միլանը Իտալիայի խոշորագույն արդյունաբերական և մշակութային քաղաքներից է, աշխարհի նորաձևության կենտրոններից մեկը։

Ֆլորենցիա քաղաք Իտալիայում, վերածննդի դարաշրջանի խոշորագույն կենտրոններից մեկը։ Ֆլորենցիան աշխարհին է տվել այնպիսի մեծեր, ինչպիսիք են Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Դոնատելլոն, Նիկոլո Մաքիավելին, Դանթեն և Գալիլեյը։

Թուրին՝ կարևոր արդյունաբերական քաղաք հյուսիս-արևմտյան Իտալիայում, ոտեղ գտնվում է «Ֆիատ» ընկերության ավտոընկերության գլխավոր գրասենյակը։

Ջենովան Միջերկրական ծովի եվրոպական ամենամեծ քաղաքներից է և Իտալիայի գլխավոր նավահանգիստը, ճանապարհորդ Քրիստափոր Կոլումբոսի ծննդավայրն է։

Նեապոլ՝ հարավային Իտալիայի խոշորագույն քաղաք-նավահանգիստը։ Քաղաքի պատմական հատվածը տեղակայված է Վեզուվի արևմտյան լանջին։