Լատինական Ամերիկայի բնական և պատմաճարտարապետական տեսարժան վայրերն ու հուշարձանները․

Այս նկարները ձեզ կօգնեն պատկերացում կազմել Լատինական Ամերիկայի տեսարժան վայրերի մասին, որոնք ունեն զբոսաշրջային մեծ նշանակություն

Այն լայնությամբ աշխարհի ամենամեծ ջրվեժն է (4 կմ լայնություն)։ Հարաբերական բարձրությունը՝ 82 մ։ Ջրվեժը գտնվում է Արգենտինայի և Բրազիլիայի սահմանին։

Ամազոն գետ Հարավային Ամերիկայում, աշխարհի ամենամեծ ավազան ունեցող գետն է (7180 կմ²)։ Ըստ որոշ հաշվարկների՝ համարվում է ամենա երկարն աշխարհում։
Ամազոնն աշխարհի ամենաջրառատ գետն է: Ամազոնն ավելի ջրառատ է, քան երկարության և ջրառատության ցուցանիշներով իրեն հաջորդող յոթ գետերը՝ միասին վերցրած։ Նրա կողմից օվկիանոս հասցված ջրի քանակությունը կազմում է միասին վերցրած բոլոր գետերի ընդհանուր ջրահոսքի 20 տոկոսը։ Ամազոնի ավազանը իր անտառապատ տարածքներով համարվում է «Աշխարհի թոքերը»։

Անդեր — Անդյան լեռներ, (ինկերի լեզվով — պղինձ, պղնձե լեռներ), աշխարհի ամենաերկար (7000 կմ) լեռնաշղթան։ Ձգվում է Հարավային Ամերիկայի արևմտյան ափեզրով՝ հյուսիսից հարավ։ Այստեղ է գտնվում աշխարհի ամենաբարձր լեռներից մեկը՝ Ակոնկագուան, 6 962 մ։ Անդերի միջին բարձրությունը մոտ 4000 մ է։ Անդերի երկարությամբ տարածվում են մի շարք պետություններ․ Վենեսուելա, Կոլումբիա, Էկվադոր, Բոլիվիա, Պերու, Չիլի, Արգենտինա։

Տիտիկակա — լիճ Հարավային Ամերիկայում՝ Անդերի լեռներում, հանդիսանում է աշխարհի ամենաշատ քաղցրահամ ջրերի պաշար ունեցող լեռնային լիճը։ Այս լիճն աշխարհում ամենաառեղծվածայիններից մեկն է համարվում, նրա մասին ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ։ Ինչպես է մոտ 4000 մետր բարձրությամբ գոյացել այս քաղցրահամ հսկա լիճը, ինչու են այստեղ բնակվում այն ծովային կենդանիները, որոնք հանդիպում են Խաղաղ օվկիանոսում, ովքեր են ապրել նրա հարևանությամբ և իրենց քաղաքակրթության հետքերն են թողել լճի ափին։ Գիտնականները փնտրում են պատասխանները, վարկածներ են առաջ քաշում, բայց ոչ մի կերպ վերջնական պատասխանները գտնել չեն կարողանում։

Անխել — ազատ անկումով աշխարհի ամենաբարձր ջրվեժը, որը գտնվում է Վենեսուելայում՝ Կանայմայի ազգային այգում։ Գահավիժում է Վենեսուելայի ամենաբարձր կետից։ Ջրվեժի ընդհանուր բարձրությունը 1054 մետր է։

6. Մաչու Պիկչու թարգմանաբար «հին գագաթ», քաղաք հին Ամերիկայում, գտնվում է ժամանակակից Պերուի տարածքում։ Տեղակայված է լեռնաշղթայի գագաթին։ 2007 թվականին արժանացել է Աշխարհի նոր յոթ հրաշալիքներ կոչմանը։
Մաչու Պիկչուն անվանում են «քաղաք ավերակներում» կամ «քաղաք ամպերի մեջ», ինչպես նաև «ինկերի կորուսյալ քաղաք»։

Չիչեն Իցա, մինչկոլումբյան մայաների հսկայական քաղաք, որը կառուցվել է մայաների կողմից վերջին դասական ժամանակաշրջանի ընթացքում։ Հնագիտական տարածքը գտնվում է Մեքսիկայի Յուկատան նահանգում։

Հիսուս Ամենափրկիչ արձան Այն գտնվում է Ռիո դե Ժանեյրո քաղաքում։ Համարվում է Բրազիլիայի և Ռիո դե Ժանեյրոյի խորհրդանիշը։ Ընդգրկվում է «Աշխարհի նոր յոթ հրաշալիքների» կազմում։ Արձանի բարձրությունը 38 մ է (ներառյալ պատվանդանը՝ 8 մ), ձեռքերի բացվածքը՝ 28 մ։

Մարականայի մարզադաշտ, այն աշխարհի ամենահայտնի մարզադաշտերից մեկն է։ Գտնվում է Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում։ Այն նախկինում աշխարհի խոշորագույն ֆուտբոլային մարզադաշտն էր։ Ներկայումս համարվում է ամենախոշորը Բրազիլիայում։ Այնտեղ անցկացվել են աշխարհի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղեր։

Արմենիա՝ քաղաք Կոլումբիայում։ Հանդիսանում է Կինդո նահանգի վարչական կենտրոնը։ Ունի 300 հազ․ բնակիչ։ 1999 թվականի հունվարի 25-ին քաղաքի զգալի մասը ավերվեց ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով։ Կլոր տարվա մեղմ, տաք կլիման ստեղծում է իդեալական պայմաններ այդ շրջանում սուրճի էլիտար տեսակների աճեցման համար։ Պատահական չէ, որ Արմենիան անվանում են Կոլումբիայի «սուրճի մայրաքաղաք»: