Չինաստան
Այս նկարները ձեզ կծանոթացնի Չինաստանի հետ, որը ունենալով աշխարհի հնագույն քաղաքակրթությունը, ներկայումս դարձել է աշխարհուն տնտեսական ամենամեծ ներուժ ունեցող երկիրը։
Տերակոտե բանակ — չինական ռազմիկների և նրանց ձիերի ավելի քան 8099 ամբողջական տերակոտե արձանիկների համախմբի ընդունված անվանում։ Հայտնաբերվել է 1974 թվականին Ցին Շիխուանդի կայսեր դամբարանի մոտ՝ Սիան քաղաքից ոչ հեռու։ Արձանիկները թաղվել էին Չինաստանի առաջին կայսր Ցինի հետ մ. թ. ա. 210-209 թվականներին։ 1987 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 11-րդ համագումարի ժամանակ Տերակոտե բանակը ներառվել է Համաշխարհային ժառանգության ցանկում՝ որպես «Ցին դինաստիայի առաջին կայսեր դամբարանի» համալիրի մի մաս։ Ըստ ավանդության՝ այս արձանները թաղելու նպատակը նրանումն է, որ դրանք պետք է կայսերը հաղորդեին ուժ և բավարարեին նրա իշխանական հավակնությունները հանդերձյալ կյանքում։
Չինական մեծ պարիսպը կառուցել են հիմնականում արևելքից արևմուտք Չինաստանի հյուսիսային սահմանների երկայնքով՝ պաշտպանելու չինական պետություններն ու կայսրությունները Եվրասիական տափաստանների տարբեր քոչվոր խմբերի հարձակումներից և նվաճումներից։ Պարիսպի բարձրությունը 5-8 մետր է, երկարությունը 21195 կմ, իսկ լայնությունը մոտ 4.5 մետր։ Դեռևս մ.թ.ա. 7-րդ դարից սկսվել է պարսպի որոշ մասերի կառուցումը[3]։ Սրանք հետագայում միացվել են մյուս պարիսպներին Ցին Շի Հուանդի՝ Չինաստանի առաջին կայսեր կողմից (մ.թ.ա. 220–206 թվականներ)։ աշտպանական նշանակությունից բացի Չինական մեծ պարիսպը ունեցել է նաև սահմանների վերահսկողության նշանակություն՝ թույլ տալով Մետաքսի ճանապարհով ապրանքների անվնաս տեղափոխումը, առևտրի կանոնակարգումը, արտագաղթի և ներգաղթի վերահսկողությունը։
Կոնֆուցիականություն կամ Կոնֆուցիոսականություն , Կոնֆուցիուսի (մեր թվականությունից առաջ 553—480 թթ.) կողմից մշակված և նրա հետևորդների կողմից զարգացված բարոյա-փիլիսոփայական ուսմունք, որը մտել է Չինաստանի, Կորեայի, Ճապոնիայի և մի շարք այլ երկրների կրոնական համալիրի մեջ։ Կոնֆուցիականությունը աշխարհայացք է, հասարակական բարոյականություն, քաղաքագիտություն, գիտական ավանդույթ, ապրելակերպ, երբեմն դիտարկվում է իբրև փիլիսոփայություն, երբեմն՝ իբրև կրոն։Կոնֆուցիականության հետազոտման առարկա դարձած գլխավոր հիմնախնդիրները վերաբերում են կառավարողների ու ենթակաների հարաբերությունների կարգավորմանը, հոգևոր այն որակներին, որոնցով պետք է օժտված լինեն կառավարողն ու հպատակը։
Կոնֆուցիականության շրջանակներում ձևականորեն երբեք եկեղեցական հաստատություն գոյություն չի ունեցել, սակայն ժողովրդի գիտակցության ու հոգու մեջ ներթափանցածության աստիճանով, վարքագծի կարծրատիպեր ձևավորելու, դաստիարակչական դերով, նշանակալիությամբ այդ ուսմունքը հաջողությամբ կատարել է կրոնի դերն ու գործառույթները։ Նկարում պատկերված է ներկայիս Շանդոն նահանգի Քուֆու քաղաքում գտնվոր Կանֆուցիի տաճարի գլխավոր սրահը։
Դաոսականություն, չինական կրոնական կամ փիլիսոփայական ուղղություն, որն ընդգծում է Դաոյի հետ ներդաշնակ կյանքը․ թարգմանաբար՝ ճանապարհ։ Դաոն հիմնարար գաղափար է չինական շատ փիլիսոփայական ուղղություններում։ Դաոսականությունում արտահայտվում է սկզբունք, որ «դաոն» ամեն ինչի գոյության օրինակի ու բովանդակության աղբյուր է ։ Դաոսականությունը տարբերվում է կոնֆուցիականությունից՝ չհակասելով ծեսերին և հասարակական կարգին։ Դաոսականության էթիկան մեծապես կախված է հատուկ դպրոցից, բայց հակված է ընդգծելու Վու-վեյը (անջանք գործողություն), բանականությունը, պարզությունը, ինքնահոսությունը և երեք գանձերը՝ կարեկցանքը, զգուշավորությունը և խոնարհությունը։ Նկարում պատկերված է դաոսական ուղղվածությամբ դպրոցներից մեկը։
Տիբեթական բուդիզմ կամ լամայականություն, բուդդայականության տեսակ է, որը զարգացել է Տիբեթում և Հիմալայների որոշ այլ շրջաններում։ Տարածված է նաև Մոնղոլիայում, Ռուսաստանի որոշ շրջաններում և Հյուսիսարևելյան Չինաստանում։ Ձևավորվել է Տիբեթում, ուր 7 դարում թափանցել է բուդդայականությունը։ Լամայական նվիրապետության բարձրագույն տիտղոսն է դալայ-լաման։ Տիբեթի ինքավար շրջանի մայրաքաղաքում՝ Լհասայում է գտնվում համաշխարհային ժառանգության կարևոր հուշարձան՝ Պոտալա պալատը , որը եղել է Դալայ Լամայի նստավաայրերից մեկը։
Ազգային Մեծ Օպերային Թատրոն, Պեկին. Կատարողական Արվեստի Ազգային Կենտրոնը կամ Ազգային Մեծ Օպերային Թատրոնը գտնվում է Պեկինի հենց սրտում Թյանանմեն հրապարակի և Ազգային Ժողովի պալատի հարևանությամբ և համարվում է աշխարհի ժամանակակից հրաշալիքներից մեկը: Այն իրենից ներկայացնում է էլիպսաձև գմբեթ՝ պատած ապակիով և տիտանե թիթեղներով և տեղակայված է արհեստական լճի կենտրոնում: Գմբեթի ընդհանուր մակերեսը 49 500 քռ.մ է, իսկ չափսերն են 212մ x 144մ x 46 մ (բարձրությունը): Շենքը կարծես թե ջրի վրա լողացող ձու լինի:
Հոնկոնգը հատուկ վարչական շրջան է Չինաստանում, Ասիայի և աշխարհի առաջատար ֆինանսական կենտրոններից մեկը։։ Հոնկոնգ անվանումը առաջացել է չինարենի կանտոնի բարբառով տարածքի ինքնանվանումից՝ Հոնկոն (չինարեն՝ 香港), ինչը թարգմանաբար նշանակում է «Բուրումնավետ նավահանգիստ». նախկինում այստեղից արտահանում էին տարբեր համեմունքներ և բուրումնավետ նյութեր։
Այն տեղակայված Կոուլունի թերակղզու և 260 կղզիների վրա։ 1842 թվականին Հոնկոնգը գրավվել է Անգլիայի կողմից։ Մնացել է որպես Անգլիայի գաղութ մինչև 1997 թվականը, երբ տարածքի նկատմամբ գերիշխանությունը փոխանցվել է Չինաստանին։ Չինաստանի և Մեծ Բրիտանիայի կողմից ընդունված համատեղ հռչակագրի և Հոնկոնգի հիմնական օրենքի համաձայն մինչև 2047 թվականը տարածքին տրված է լայն ինքնավարություն։ Այնտեղ բնակվում է մոտ 7.5 մլն մարդ։ Հոնկոնգը խոշոր տնտեսական, կրթական և ֆինանսական կենտրոն է։









