գրականություն 9-րդ դասարան

Հայկից սերված ցեղերի և զավակների մասին, և թե նրանցից յուրաքանչյուրն ի՛նչ գործեց։

Կարդացե՛ք հատվածը և քննարկե՛ք։

ՀԱՅԿԻՑ ՍԵՐՎԱԾ ՑԵՂԵՐԻ ԵՎ ԶԱՎԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ԵՎ ԹԵ ՆՐԱՆՑԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ Ի՛ՆՉ ԳՈՐԾԵՑ

Սրանից հետո Հայկը դառնում է իր բնակության տեղը, իր Կադմոս թոռանը շատ բան է պարգևում պատերազﬕ ավարից և անվանի մարդիկ` իր ընդոծիններից: Նրան հրամայում է իր առաջին տանը բնակություն հաստատել, իսկ ինքը գնում դադարում է Հարք կոչված դաշտում: Սա, տարիներ ապրելով, ﬔռնում է՝ ամբողջ ազգը հանձնելով իր Արամանյակ որդուն:

Սա իր եղբայրներից երկուսին` Խոռին և Մանավազին, իրենց բոլոր աղխով թողնում է Հարք կոչված տեղում, ինչպես նաև Մանավազի որդուն` Բազին: Սրանցից Մանավազը ժառանգում է Հարքը, իսկ նրա որդին` Բազը, ժառանգում է աղի ծովի արևմտյան, հյուսիսային ափերը և գավառն ու ծովը կոչում է իր անունով: Ասում են, որ սրանցից են առաջ եկել Մանավազյան և Բզնունյաց նահապետությունները, նաև Որդունի կոչվածը, որոնք վերջերս՝ սուրբ Տրդատից հետո, ﬔկը մյուսին ոչնչացրին պատերազմով: Իսկ Խոռը բազմանում է հյուսիսային կողﬔրում, շեներ է հիﬓում և, ասում են, որ նրանից սկսած ﬕնչև այժմ շարունակվում է Խոռխոռունիների ցեղի ﬔծ նախարարությունը, քաջ և անվանի մարդիկ, որոնք այժմ էլ ﬔր ժամանակ երևելի են:

Իսկ Արամանյակը, բոլոր բազմությունն առնելով, չվում է դեպի հյուսիսարևելք և գնում իջնում է ﬕ խոր դաշտավայր՝ բարձրագագաթ լեռներով շրջապատված, որի ﬕջով ﬕ կարկաչասահ գետ էր անցնում…