գրականություն 9-րդ դասարան

Տիգրան և Աժդահակ

Կարդացե՛ք «Տիգրան և Աժդահակ» առասպելը, քննարկե՛ք։

ՏԻԳՐԱՆ ԵՎ ԱԺԴԱՀԱԿ

ՏԻԳՐԱՆԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԷՐ ԱՄԵՆ ԲԱՆՈՎ

Անցնենք այսուհետև գրելու Տիգրանի և նրա գործերի մասին: Որովհետև սա ﬔր թագավորներից աﬔնահզոր և աﬔնախոհեﬓ էր և նրանցից բոլորից քաջ: Նա Կյուրոսին աջակից եղավ՝ Մարաց իշխանությունը տապալելու, հույներին էլ ոչ քիչ ժամանակ նվաճելով` իրեն հնազանդեցրեց և ﬔր բնակության սահմաններն ընդարձակելով` հասցրեց ﬕնչև հին բնակության սահմանների ծայրերը. բոլոր իր ժամանակակիցներին նախանձելի եղավ, իսկ հետո եկողներիս ցանկալի թե՛ ինքը և թե՛ իր ժամանակը:

Եվ ո՞ր իսկական մարդը, ով սիրում է արիական բարքը և խոհականությունը, չի ուրախանա սրա հիշատակությամբ և չի ձգտի նրա նման մարդ լինել: Նա տղամարդկանց գլուխ կանգնեց և ցույց տալով քաջություն` ﬔր ազգը բարձրացրեց և ﬔզ, որ օտարների լծի տակ էինք, դարձրեց շատերին լուծ դնողներ և հարկապահանջներ. ոսկու և արծաթի, և պատվական քարերի, և զգեստների, և զանազան գույների ու գործվածքների հարստություններ տղամարդկանց և կանանց համար առհասարակ բազմացրեց, որոնցով տգեղները գեղեցիկների նման սքանչելի էին երևում, իսկ գեղեցիկներն այն ժամանակի հաﬔմատ աստվածանում էին: Հետևակ կռվողները ձիավոր դարձան, պարսերով կռվողները` հաջող աղեղնավորներ, լախտերով կռվողները զինվեցին սրերով ու տեգավոր նիզակներով, ﬔրկերը պատսպարվեցին վահաններով և երկաթե զգեստներով: Եվ երբ նրանք ﬕ տեղ հավաքվեին, ﬕայն նրանց արտաքին տեսքն ու նրանց պահպանակների ու զենքերի փայլն ու շողքը բավական էին՝ թշնաﬕներին հալածելու և վանելու: Նա խաղաղություն և շենություն բերեց, բոլորին լիացրեց յուղով և ﬔղրով:

Այս և այսպիսի ուրիշ շատ բաներ բերեց ﬔր աշխարհին այս խարտյաշ և մազերի ծայրը գանգուր Երվանդյան Տիգրանը` գունեղ երեսով, քաղցր նայվածքով, ուժեղ սրունքներով, գեղեցիկ ոտներով, վայելչակազմ և թիկնավետ, կերակուրների և ըմպելիքների ﬔջ պարկեշտ, ուրախությունների ﬔջ օրինավոր, ում մասին ﬔր հները, որոնք փանդիռներով երգում էին, ասում էին, թե մարﬓի ցանկությունների ﬔջ էլ չափավոր է եղել, ﬔծիմաստ և պերճախոս և լի բոլոր հատկություններով, որ պիտանի են մարդուն: Եվ այս գրքում ի՞նչ կա ինձ ավելի սիրելի, քան սրա մասին եղած գովեստներն ու պատմությունը երկարել: Նա, աﬔն բանի ﬔջ արդարադատ և հավասարասեր կշեռք ունենալով, աﬔն ﬔկի կյանքը կշռում էր իր մտքի լծակով. չէր նախանձում լավագույններին, չէր արհամարհում նվաստներին, այլ աշխատում էր ընդհանրապես աﬔնքի վրա տարածել իր խնամքի զգեստը:

Սա սկզբում դաշնակից լինելով Աժդահակին, որ Մարացի էր, նրան կին է տալիս իր Տիգրանուհի քրոջը, ում թախանձանքով ուզում էր Աժդահակը: Որովհետև Աժդահակը մտածում էր` այսպիսի ազգականության շնորհիվ կա՛մ հաստատուն սեր պահպանել Տիգրանի հետ, կա՛մ այս կերպով հեշտությամբ դավաճանորեն սպանել: Որովհետև նրա ﬕտքը կասկածի ﬔջ էր, երբ ﬕ անսպասելի մարգարեություն նրան ցույց տվեց առաջիկայում նրան պատահելիքը:

ԱԺԴԱՀԱԿԻ ԵՐԿՅՈՒՂԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԱՆՔԻ ՄԱՍԻՆ ԿՅՈՒՐՈՍԻ ԵՎ ՏԻԳՐԱՆԻ ՍԻՐՈ ԵՎ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

Բայց նրա այս մտածմունքների առիթն էր մտերմական դաշինքը, որ Կյուրոսն առաջարկեց Տիգրանին: Եվ շատ անգամ, երբ Աժդահակն այս բանը հիշում էր, քունը փախչում էր նրանից, և անդադար նա խորհրդակիցներին այսպիսի հարց էր տալիս. «Ինչպիսի՞ հնարքներով ﬔնք պիտի կարողանանք քանդել սիրո կապը պարսիկի և բազմաբյուր զորքեր ունեցող հայի ﬕջև»: Եվ այսպիսի շփոթ մտածմունքների ժամանակ առաջիկա դեպքերը նրան հայտնվում են երազի ﬔջ՝ նախատեսությամբ, այս կերպ, ինչպես ասում է պատմողը:

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱԺԴԱՀԱԿԸ, ԿԱՍԿԱԾԱՆՔՆԵՐԻ ՄԵՋ ԼԻՆԵԼՈՎ, ԻՐԵՆ ՊԱՏԱՀԵԼԻՔ ԴԻՊՎԱԾԸ ՏԵՍՆՈՒՄ Է ՍՔԱՆՉԵԼԻ ԵՐԱԶՈՎ

Այդ օրերում ոչ փոքր վտանգ էր սպառնում Մարացի Աժդահակին Կյուրոսի և Տիգրանի ﬕաբանությունից: Ուստի և մտքերի սաստիկ ալեկոծությունից` գիշերը քնի ﬔջ տեսիլքով երևաց նրան այն, ինչ որ արթուն ժամանակ ո՛չ աչքով էր տեսել երբևէ և ո՛չ ականջով լսել: Ուստի քնից վեր թռչելով` չի սպասում խորհրդակցության ժաﬕն սովորական կարգով, այլ իսկույն, ﬕնչդեռ գիշերվան բավական ժաﬔր դեռ կային, կանչում է խորհրդակիցներին և տխուր դեմքով գետնին նայելով` սրտի խորքերից հառաչանք է արձակում: Երբ խորհրդակիցները պատճառը հարցնում են, նա ժաﬔրով ուշացնում է պատասխանը և վերջապես հեծկլտանքով սկսելով` բաց է անում սրտում ծածուկ պահած խորհուրդներն ու կասկածը, նաև սարսափելի տեսիլքը:

«Ո՛վ սիրելիք, ասում է նա, երազումս թվում էր, թե ես ﬕ անծանոթ երկրում եմ գտնվում, ﬕ լեռան մոտ, որ երկրի վրա երկար բարձրացած էր, և որի գագաթը թվում էր սաստիկ սառնամանիքով պատած, և կարծես ասելիս լինեին, թե այս Հայկազանց երկրուﬓ է: Եվ երբ ես երկար նայում էի այդ լեռան, ﬕ ծիրանազգեստ կին երևաց ինձ երկնագույն քողով, բարձր լեռան գագաթին նստած, խոշոր աչքերով, բարձրահասակ, կարﬕր այտերով, որ բռնված էր ծնունդի երկունքով: Երբ ես երկար նայում էի այս երևույթին և հիացման ﬔջ էի, հանկարծ կինը երեք զավակ ծնեց, կատարյալ դյուցազուններ` հասակով և բնությամբ: Առաջինն առյուծ հեծած` սլանում էր դեպի արևմուտք, երկրորդն ինձ (կենդանի) հեծած դեպի հյուսիս էր դիմում, իսկ երրորդը, վիթխարի վիշապ սանձած, արշավակի ﬔր տերության վրա էր հարձակվում:

Այս խառն երազների ﬔջ ﬔկ էլ ինձ թվաց, թե կանգնած եմ իմ ապարանքի վրա. տեսնում էի նրա կտուրը՝ բազմաթիվ գեղեցիկ շատրվաններով զարդարված, ﬔզ պսակող աստվածներին՝ հրաշալի տեսքով այնտեղ կանգնած, և ինձ` ձեզ հետ ﬕասին նրանց զոհերով ու խունկերով պատվելիս: Երբ հանկարծ վեր նայեցի, տեսա, որ այն վիշապ հեծած մարդը, իսկական արծվի թևերով սլանալով, հարձակվեց և մոտենալով ուզում էր աստվածներին կործանել: Իսկ ես` Աժդահակս, ﬔջ ընկնելով, այն հարձակուﬓ ինձ վրա ընդունեցի՝ սքանչելի դյուցազնի հետ կռվի բռնվելով: Նախ նիզակների տեգերով իրար մարﬕնները խոցոտելով` արյան վտակներ վար հոսեցրինք և ապարանքի՝ արեգակի նման փայլող երեսն արյան ծով դարձրինք: Հետո ուրիշ զենքերով կռվեցինք ոչ սակավ ժաﬔր:

Բայց ի՞նչ անօգուտ է խոսքս երկարեցնել, որովհետև գործի վերջն իմ կործանումը եղավ: Տագնապից սաստիկ քրտինքը կոխեց, և քունս փախավ, և այլևս կենդանի չեմ թվում: Որովհետև այս երևույթների երազն ուրիշ բան չի նշանակում, քան այն, որ Հայկազյան Տիգրանի կողﬕց բռնի հարձակում պիտի կատարվի ﬔզ վրա: Բայց ո՞վ ձեզանից, աստվածների օգնությունից հետո, խոսքով ու գործով ﬔզ բարիք խորհելով չի հուսա ﬔզ թագավորակից լինել»: Եվ խորհրդակիցներից շատ օգտակար առաջարկություններ լսելով` շնոր-

հակալությամբ պատվում է նրանց:

ԽՈՐՀՐԴԱԿԻՑՆԵՐԻ ԽՈՍՔԵՐԸ, ՀԵՏՈ ԵՎ ԻՐ ՄՏԱԾԱԾ ՄԻՋՈՑԸ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԳՈՐԾԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

«Ձեզանից, ո՛վ սիրելիներ,– ասում է Աժդահակը,– շատ հանճարեղ և իմաստուն բաներ լսելուց հետո կասեմ և ես, ինչ որ աստվածների օգնությունից հետո մտածում եմ իբրև օգտակար ﬕջոց: Որովհետև թշնաﬕներից զգուշանալու և նրանց մտադրություններին ծանոթանալու համար ոչ ﬕ բան այնքան ﬔծ օգնություն չի բերում, քան երբ ﬔկը թշնամուն կորուստ պատրաստի` սիրո ﬕջոցով նրան դավելով: Եվ այս բանը ﬔնք այժմ հնարավորություն չունենք կատարելու ո՛չ գանձերի ﬕջոցով և ո՛չ պատրողական խոսքերով, այլ ﬕայն այն կերպով, որ ես մտադիր եմ գործադրել: Իմ խորհուրդը կատարելու` որոգայթ սարքելու ﬕջոցն է նրա քույր Տիգրանուհին՝ գեղեցկագույնն ու խոհեմը կանանց ﬔջ: Որովհետև այսպիսի խնաﬕական ազգականությունները համարձակ երևակայության ﬕջոցով ընդարձակ հնարավորություն են ստեղծում թաքուն կերպով դավեր լարելու կա՛մ նրա մտերիﬓերին գանձեր ու պատիվ խոստանալով՝ հրամայել նրան հանկարծակի սպանել սրով կամ թույների ﬕջոցով, կա՛մ նրա մտերիﬓերին ու կուսակալներին գանձերով նրանից բաժանել և այս կերպով նրան՝ իբրև ﬕ անզոր տղայի, ﬔր ձեռքը գցել»:

Բարեկաﬓերի այս խորհուրդն ազդու համարելով` գործի են ձեռնարկում: Աժդահակն իր խորհրդակիցներից ﬔկին ﬔծ գանձ տալով՝ ուղարկում է Տիգրանի մոտ ﬕ թղթով, որ հետևյալ բովանդակությունն ուներ:

ԱԺԴԱՀԱԿԻ ԹՈՒՂԹԸ, ՏԻԳՐԱՆԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԻԳՐԱՆՈՒՀՈՒՆ ՄԱՐԱՍՏԱՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ

«Քո սիրելի եղբայրությունդ գիտի, որ այս աշխարհի կյանքում աստվածները ﬔզ չեն պարգևել ավելի օգտակար բան, քան սիրելիների բազմություն, և այն էլ իմաստուն և հզորագույնների, որովհետև այս դեպքերում դրսից խռովություններ չեն համարձակվում ծագել, և եթե պատահեն, իսկույն կընկճվեն, իսկ ներսում նրանք կհալածվեն, քանի որ այսպիսի չարությունը ոչ ոքից չի կարող մուտք գործել: Արդ, տեսնելով բարեկամությունից առաջ եկող այս օգուտը, ես կաﬔցա ավելի հաստատուն դարձնել ու խորացնել ﬔր ﬔջ եղած սերը, որպեսզի երկուսս էլ, բոլոր կողﬔրից ապահովվելով, ամբողջ և հաստատ պահենք ﬔր տերությունները: Եվ այս բանը կկատարվի, եթե ինձ

կնության տաս քո քույր Տիգրանուհուն` ﬔծ հայոց օրիորդին. թերևս նրա համար նաև բարի համարես, որ թագուհիների թագուհի լինի: Ողջ եղիր, ﬔր թագակից և սիրելի՛ եղբայր»:

Պատգամավորը գալիս է, գեղեցիկ օրիորդի վերաբերյալ գործը կատարում է, որովհետև Տիգրանը համաձայնում է իր քույր Տիգրանուհուն Աժդահակին կնության տալ: Դեռ չգիտենալով նրա կողﬕց սարքված դավաճանությունը` քրոջն ուղարկում է թագավորավայել կարգով: Աժդահակը, նրան կին առնելով, ոչ ﬕայն իր սրտում թաքցրած նենգության, այլև Տիգրանուհու գեղեցկության պատճառով իր կանանց ﬔջ առաջին է դարձնում, իսկ ներքուստ նյութում է չարություն:

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՆԵՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏՆԻ ԴԱՐՁԱՎ, ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄՆ ՍԿՍՎԵՑ, ԵՎ ԱԺԴԱՀԱԿԻ ՄԱՀՆ ԱՅԴ ԿՌՎՈՒՄ

Սրանից հետո, երբ Աժդահակը Տիգրանուհուն տիկնության ﬔջ հաստատեց, իր թագավորության ﬔջ ոչինչ չէր գործում առանց նրա հավանության, այլ աﬔն բան կարգադրում էր նրա ասածի պես և հրամայում էր, որ բոլորը նրա հրամանին հնազանդեն: Այս այսպես կարգադրելով` սկսում է այնուհետև ﬔղմով խաբեությամբ նրան գրավել: «Դու չգիտես,– ասում է նա,– որ քո եղբայր Տիգրանը նախանձել է, որ դու Արյաց տիկին ես դարձել, նրան գրգռում է նրա կինը` Զարուհին: Ի՞նչ կլինի սրա հետևանքը, եթե ոչ, որ նախ ես կﬔռնեմ, և հետո Զարուհին Արյաց վրա տիկին կդառնա և աստվածուհիների տեղը կբռնի: Ուրեﬓ՝ քեզ ﬓում է ընտրել այս երկուսից ﬔկը` կա՛մ լինել եղբայրասեր և հանձն առնել խայտառակ կործանում Արյաց առաջ, կա՛մ քո բարին հասկանալով` ﬕ օգտակար բան մտածել և առաջիկա անցքերի մասին հոգալ»:

Այս խորամանկության ﬔջ թաքցրած էր և սպառնալիք, թե Տիգրանուհին կﬔռնի, եթե մարապարսկացու ցանկության համաձայն չվարվի: Իսկ խորագետ գեղեցկուհին, այս դավաճանությունը հասկանալով, սիրալիր խոսքերով է պատասխանում Աժդահակին և մտերիﬓերի ﬕջոցով շտապով եղբորը հայտնում է Աժդահակի նենգությունը:

Աժդահակն այնուհետև գործի է ձեռնարկում՝ պատգամավորների ձեռքով առաջարկելով Տիգրանին, որ բարեկամական տեսակցության համար գա երկու թագավորությունների սահմանագլուխ ﬕ տեղում, իբրև թե ﬕ կարևոր գործ ու խոսելիք կա, որ չի կարելի կատարել գրի և պատվիրակության ﬕջոցով, այլ ﬕայն անձամբ դեմ առ դեմ պատահելով: Սակայն Տիգրանը, պատվիրակության դիտավորությունը գիտենալով, Աժդահակի խորհուրդներից ոչ ﬕ բան ծածուկ չի թողնում, այլ գրով հայտնում է, ինչ որ նրա սրտի խորքում կար: Երբ այսպիսով չարությունը հայտնի դարձավ, այլևս ոչ ﬕ խոսքով, ոչ ﬕ խորամանկությամբ չէր կարելի չարությունը քողարկել:

Եվ Հայոց թագավորը զորք է ժողովում Կապադովկիայի սահմաններից, Վրաց և Աղվանից ընտիրները` որքան որ կային, և Մեծ ու Փոքր Հայքի բոլոր ընտիրները, և ամբողջ զորությամբ դիմում է Մեդացոց կողﬔրը: Վտանգը հարկադրում է Աժդահակին Հայկազունի դեմ ելնել պատերազմով ոչ փոքր բազմությամբ: Հակառակության գործը ձգձգվում էր ﬕնչև հինգ աﬕս, որովհետև արագ ու առողջ գործը թուլանում էր, քանի որ Տիգրանը մտածում էր իր սիրելի քրոջ` Տիգրանուհու մասին: Նա աշխատում էր այնպիսի ﬕ հնար գտնել, որ Տիգրանուհին փրկվելու ճար գտնի: Երբ այս հաջողվում է, մոտենում է կռվի ժամը:

Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդաﬓերով համաչափ էր, ﬔկը մյուսին աﬔն կերպ պատշաճեցրած, կատարյալ գեղեցիկ հասակով, առույգ և ուժի կողﬕց իրեն հավասարը չունեցող: Եվ ինչո՞ւ եմ խոսքս երկարեցնում. կռվի ժամանակ Աժդահակի երկաթե ամուր զրահն ինչպես ջուր ճեղքելով` Աժդահակին շամփրում է իր նիզակի ընդարձակ տեգին, և ձեռքը ետ քաշելիս նրա թոքի կեսն էլ զենքի հետ դուրս է բերում: Բայց կռիﬖ սքանչելի էր, որովհետև քաջերը քաջերի հանդիպելով` ոչ ﬔկը մյուսին շուտով թիկունք չէր դարձնում, ուստի պատերազմը երկարում է բավական ժաﬔր, ﬕնչև գործին վերջ է դնում Աժդահակի մահը: Այս բարեբախտ դիպվածը նոր փառք է ավելացնում Տիգրանին:

📖 ԲԱՌԱՐԱՆ

Տիգրան – խոսքը հայոց Տիգրան Առաջին կամ Տիգրան Երվանդյան (Ք.ծ.ա. 560–524) արքայի մասին է, ում Խորենացին շփոթել է Տիգրան Երկրորդի կամ Տիգրան Մեծի (Ք.ծ.ա. 95–55) հետ։

Աժդահակ (Աստիագես, Ք.ծ.ա 585–550) – Մարաստանի թագավոր, ում դեմ ապստամբել է Տիգրան Երվանդյանը, ինչն էլ դարձել է Մովսես Խորենացու ավանդազրույցի նյութ։

Մարեր, ﬔդացիներ – հնագույն ժողովուրդ: Երկիրը` Մարաստան, Մեդիա, գտնվել է Իրանական բարձրավանդակի հյուսիս-արևմուտքում, մայրաքաղաքը` Եկբատան: Իր հզորությանն է հասել Ք.ծ.ա. 7-րդ դարում:

Կյուրոս – Կյուրոս II Մեծ (ծննդյան թիﬖ անհայտ է, մահացել է Ք.ծ.ա. 529–530 թվականների ﬕջակայքում) Պարսից արքա: Աքեﬔնյան արքայատոհﬕ հիﬓադիրը: Աժդահակի թոռը` դստեր որդին: Ապստամբել է Աժդահակի դեմ և հաղթել: Ստեղծել է ﬔծ տերություն` Հնդկաստանից ﬕնչև Բաբելոն: Իրեն է ենթարկել Հայաստանը: Նրա մտերիﬓերից էր Տիգրան Երվանդյան հայոց թագաժառանգը:

Օտարի լծի տակ լինել – օտար իշխանությունների ենթակա լինել` այստեղից բխող բոլոր հետևանքներով` հարկեր վճարել, զորք տրամադրել, հնազանդ լինել և այլն։

Հետևակ կռվողներ – ձի չունեցող զինվորներ, ոտքով գնացողներ

Պարսերով կռվողներ – պարս կամ պարսատիկ` թշնամու վրա քար նետելու ձեռքի գործիք (զենք)

Աղեղնավորներ – նետ ու աղեղով կռվողներ

Լախտ – գնդաձև ծայրերով գավազան՝ մահակ, որ գործածվում էր իբրև զենք, նաև մտրակ

Տեգ – նիզակի ծայրի սուր երկաթը, որով խոցում են, սլաք

Նիզակ – փայտե երկար կոթով խոցող զենք

Որունք – ոտքի ծնկից ﬕնչև թաթն ընկած մասը

Պարկեշտ – բարոյապես զուսպ, չափավոր, լրջախոհ, իր արժանիքները չցուցադրող, հաﬔստ վարքագիծ ունեցող մարդ

Փանդիռ – եռալար ժողովրդական երաժշտական գործիք

Մեծիմաստ – ﬔծ իմաստ ունեցող, խորաﬕտ, խորագետ

Պերճախոս – ճարտարախոս, գեղեցկախոս, պերճ լեզու ունեցող

Բազմաբյուրավոր –  բազմատասնյակ հազարներից բաղկացած

Ալեկոծություն – փոթորիկ

Տեսիլք – ցնորք, ցնորական պատկեր` երևույթ

Տրտում – տխրությամբ լցված

Հայկազանց երկիր – Հայաստան

Ծիրանազգեստ – ծիրանի` ծիրանագույն զգեստ հագած

Ինձ – կատվազգի ﬕ քանի գիշատիչ կենդանիների` հովազի, ընձառյուծի ընդհանուր անվանումը

Արշավակի – արշավելով, սրընթաց

Սակավ – քիչ, պակաս, նվազ, ուշ-ուշ

Դավել – դավաճանել, դավ նյութել

Պատրողական խոսք – պատրանքով մոլորեցրած խոսք, պատրանքներով սնված խոսք, խաբեական խոսք

Թուղթ – նամակ, նաև հրովարտակ, ուղերձ, հուշագիր

Խռովություններն ընկճել – տարերային ապստամբությունը զսպել, դավադրությունը խեղդել

Օրիորդ – հնում թագավորական կամ իշխանական տոհﬕն պատկանող աղջիկ: Հայոց օրիորդ` թագավորի քույր կամ դուստր: Բառը բաղկացած է օրի+որդ արմատներից. օրի` իշխան, որդ` որդի, զավակ

Արիներ – հնդեվրոպական լեզուներով խոսող ժողովուրդներ, որոնց ﬔջ են հայերը, պարսիկները, մարերը. պարսիկներն իրենց համարել են արի, իսկ մյուսներին՝ ոչ արի, անարի (օտարացեղ)

Մարապարսկացի – Պարսկաստանում ապրող մար

Կապադովկիա – Հայաստանի արևմտյան և Հռոﬔական ինքնակալության, այնուհետև՝ Բյուզանդիայի արևելյան սահմանային կողմը