Կենսաբանություն 9-րդ դասարան

Գենետիկական հիմնական հասկացություններ

Տետրում կատարե՛ք առաջադրանքը. համապատասխանեցրե՛ք գենետիկական հիմնական (1-12) հասկացությունները և դրանց վերաբերող (I-X) ճիշտ պնդումները։

 

Գենետիկական հասկացություններ

  1. Գենետիկա
  2. Ժառանգականություն
  3. Փոփոխականություն
  4. Գեն
  5. Գենոտիպ
  6. Ֆենոտիպ
  7. Լոկուս
  8. Ալելներ
  9. Այլընտրանքային (հակադիր)
  10. Հիբրիդոլոգիական
  11. Գամետ
  12. Սոմատիկ բջիջ

Գենետիկական հասկացություններին վերաբերող ճիշտ պնդումները․

  1. Ինչպե՞ս է կոչվում օրգանիզմի ցանկացած բջիջ՝ բացի սեռականից։
  2. Ո՞րն է հատկանիշի զարգացման տարրական միավորը։

III.          Հատկանիշի դրսևորումը կախված է ոչ միայն միջավայրի պայմաններից, այլև ժառանգական հատկանիշներից։

  1. Յուրաքանչյուր օրգանիզմում գոյություն ունեցող իրար բացառող հատկանիշներ։
  2. Ինչի՞ շնորհիվ է տեսակը դառնում միակերպ։
  3. Ժառանգական հատկանիշի նախադրյալի տեղը քրոմոսոմում։

VII.         Օրգանիզմի ներքին և արտաքին հատկանիշների ամբողջությունը։

VIII.       Օրգանիզմի հատկությունների և հատկանիշների նախադրյալների ամբողջությունը։

  1. Մի շարք հաջորդական սերունդներում մեկ կամ մի քանի հատկանիշների ուսումնասիրումը խաչասերման միջոցով։
  2. Բազմացման համար մասնագիտացված յուրահատուկ բջիջներ։
  3. Հոմոլոգ քրոմոսոմների միևնույն լոկուսներում գտնվող գեներ։

XII.         Ո՞ր գիտության հայրն է համարվում Գ․Մենդելը։