Կենսաբանություն 9-րդ դասարան

Հարմարանքներ

Լրացրե՛ք հարմարվածության աղյուսակը՝ օգտվելով «Հարմարանքներ» քարտ-առաջադրանքներից։

Քարտ առաջադրանքներ․
1. Ճարպիկ մողեսը հաճախ է մնում աննկատ կանաչ բուսականության ֆոնի վրա։
2. Ոզնիները պատված են փշերով։
3. Կան ձկներ, որոնք տարեկան դնում են 3-4մլն ձկնկիթ։
4. Որոշ ոչ թունավոր օձեր նման են թունավորներին։
5. Խիտ մազածածկույթ։
6. Երկար պարանոց։
7. Փետուրների վառ գունավորում։
8. Խայթող բջիջներ։
9. Սարդոստայնի հյուսում։
10. Անապատային շատ կենդանիներ չորային եղանակի սկսվելուց առաջ իրենց օրգանիզմում շատ ճարպ են կուտակում։
11. Որոշ կենդանիների մարմնի ծածկույթի բաց ու մուգ գունավորմամբ գծերը հերթափոխում են միմյանց։
12. Որոշ թրթուրներ իրենց մարմնի գույնով և ձևով որոշակի համանմանություն ունեն ծառի ճյուղին։
13. Ծառի կեղևի վրա բնակվող շատ միջատներ նման են քարաքոսերի։
14. Թռչունները, նկատելով վառ գունավորում ունեցող զատկաբզեզին, չեն մոտենում նրան։
15. Ծաղկավոր բույսերը առաջացնում են հսկայական քանակությամբ փոշեհատիկներ, սերմեր։
16. Ուղտերի օրգանիզմում, ջրի բացակայության դեպքում, կտրուկ կրճատվում է ջրի գոլորշիացումը ինչպես շնչուղիների, այնպես էլ քրտնագեղձերի միջոցով։
17. Երկկենցաղները, թռչունները, որոնք իրենց կյանքի մեծ մասը անց են կացնում ծովերում, ջուր են խմում և հատուկ օրգաններով օրգանիզմից հեռացնում են աղի ավելցուկը։
18. Խայթից զուրկ ճանճերը շատ նման են խայթող միջատներ իշամեղուներին և կրետներին։
19. Հարավամերիկյան կաթնաօձը մարմնի վրա կրում է նույնատիպ նախշեր, որոնք հատուկ են խիստ թունավոր ամերիկյան կորալային ասպիդին։
20. Հոդվածոտանիների մարմինը պատված է խիտինային ծածկույթով։
21. Կրիաները ունեն զրահ։
22. Սերմերը ունեն թռչող թևիկներ։
23. Տերևաթափ։
24. Ձմեռային քուն։
25. Գիշատիչ ատամի առկայություն։
26. Հարսանեկան պարեր։
27. Ծաղիկների սուր հոտը։