ԲԱԺԻՆ 1

Այս բաժինն ուսումնասիրելով` կկարողանաս.

√ Բնորոշել Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական հիմ­նական օբյեկտների, երևույթների ու գործընթացների ձևավորման և տեղաբաշխման առանձնահատկությունները։
√ Բացատրել «Հայաստան» հասկացության 3 իմաստները:
√ Ներկայացնել Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքի առանձ­նահատկությունները:
√ Բացատրել Հայկական լեռնաշխարհի բնական պայմանների առանձ­նահատկությունները:
√ Նկարագրել Հայկական լեռնաշխարհի երկրաբանական կառուցվածքը:
√ Ներկայացնել Հայկական լեռնաշխարհի հիմնական օգտակար հանա­ծոները:
√ Դասակարգել Հայկական լեռնաշխարհի մակերևույթի հիմնական ձևերը:
√ Քարտեզի վրա ցույց տալ լեռնագրական գլխավոր միավորները:
√ Բացատրել սեյսմիկության և հրաբխականության պատճառը:
√ Բացատրել Հայկական լեռնաշխարհի կլիմաստեղծ գործոնները:
√ Բնութագրել և քարտեզի վրա ցույց տալ Հայկական լեռնաշխարհի խոշոր գետերը և լճերը:
√ Բացատրել հողերի, բուսականության և կենդանական աշխարհի ձևա­վորման ու տարածման առանձնահատկությունները: