ԲԱԺԻՆ 3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ

Այս բաժինն ուսումնասիրելով՝ կկարողանաս․

1) Բնորոշել ՀՀ ռելիեֆն ու դրա փոփոխությունները, ներկայացնել մակերևույթի ձևավորման հիմնական երկրաբանական գործընթացները:
2) Իմանալ ՀՀ օգտակար հանածոների խոշոր հանքավայրերն ու ցույց տալ քարտեզի վրա:
3) Բնորոշել ՀՀ մակերևույթի ծալքաբեկորավոր լեռների, հրաբխային լեռնավահանների և միջլեռնային գոգավորությունների տարածման առանձնահատկությունները:
4) Քարտեզի վրա ցույց տալ ՀՀ ռելիեֆի հիմնական միավորները (ծալքաբեկորավոր խոշոր լեռնային համակարգեր, լեռնագագաթներ, հրաբխային լեռնավահաններ, սարավանդներ, միջլեռնային խոշոր գոգավորություններ):
5) Բնութագրել ՀՀ կլիմայական առանձնահատկություններն ու դրանց ազդեցությունը տնտեսության վրա:
6) Բացատրել օդային զանգվածների հիմնական հոսքերի և մակերևույթի լեռնային բնույթի ազդեցությունը կլիմայի վրա: Բացատրել լեռնահովտային քամիների և օդի ջերմաստիճանային շրջադասության առաջացման մեխանիզմը:
7) Վերլուծել ՀՀ ջրային ռեսուրսների տեղաբաշխման առանձնահատկություններն ու դրանց տնտեսական նշանակությունը:
8) Ներկայացնել ՀՀ գետերի գլխավոր հատկանիշները, քարտեզի վրա ցույց տալ խոշոր գետերը:
9) Համեմատել Արաքսի և Կուրի ավազանների ջրագրական ցանցերի առանձնահատկությունները:
10) Ըստ ծագման դասակարգել և քարտեզի վրա ցույց տալ ՀՀ նշանավոր լճերը:
11) Ներկայացնել ջրային ռեսուրսների պահպանության անհրաժեշտությունն ու Սևանա լճի հիմնախնդրի ջրագրական, տնտեսական, էկոլոգիական ասպեկտները, առաջարկել լուծումներ:
12) Բացատրել ՀՀ հողատիպերի, բուսական և կենդանական աշխարհի վերընթաց գոտիական տարածման օրինաչափություններն ու առանձնահատկությունները, դրանց ազդեցությունը մարդու գործունեության վրա:
13) Բնութագրել ՀՀ վերընթաց լանդշաֆտային գոտիներն ու բնության բաղադրիչների վերընթաց գոտիականության առանձնահատկությունները:
14) Ներկայացնել ՀՀ բնօգտագործման և բնապահպանական գլխավոր հիմնախնդիրները (օդային ավազանի, հողային, ջրային ռեսուրսների պահպանություն, ռացիոնալ օգտագործում):
15) Մշակել միջոցառումներ ՀՀ և ԱՀ բնության հանդեպ գրագետ վերաբերմունքի և վարքագծի շարունակական դրսևորման ուղղությամբ:
16) Ներկայացնել ՀՀ առավել բնորոշ բնական աղետներն ու պաշտպանության միջոցառումները:
17) Ներկայացնել և քարտեզի վրա ցույց տալ ՀՀ հատուկ պահպանվող տարածքները, հիմնավորել դրանց առանձնացման և ընդարձակման անհրաժեշտությունը:
18) Արժևորել ՀՀ և ԱՀ բնական օբյեկտները, բնության տարրերն ու երևույթները՝ կայուն բնօգտագործման, միջավայրաստեղծ և ռեկրեացիոն տեսանկյունից:
19) Բացատրել ՀՀ «Կարմիր գրքերի» նշանակությունը:
20) Կիրառել ՀՀ ընդհանուր և թեմատիկ ֆիզիկաաշխարհագրական քարտեզները՝ համապատասխան աշխարհագրական տեղեկույթի ստացման և օգտագործման նպատակներով: