Սևա­նա լճի հիմ­նա­խնդ­րի ջրագ­րա­կան, տն­տե­սա­կան և է­կո­լո­գի­ա­կան կողմերը

Տեսություն

Ի­նչ­պես ար­դեն հայտ­նի է, Սևա­նա լճի ջրագ­րա­կան տվյալ­նե­րը փո­փո­խու­թյան են են­թա­րկ­վել տն­տե­սա­կան ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման ըն­թաց­քում: 2019 թ. տվյալ­նե­րո­վ՝

    • լ­ճի հայե­լու բա­ցար­ձակ բա­րձ­րու­թյու­նը կազ­մում է մոտ 1 900 մ,
    • լ­ճի մա­կե­րե­սը` 1 279 քառ/կմ,
    • լ­ճի ծա­վա­լը` 38 խոր/կմ,
    • լ­ճի ա­ռա­վե­լա­գույն խո­րու­թյու­նը` 83 մ
    • լ­ճի ջրի ա­ղի­ու­թյու­նը` 0,7 գ/լ:

­Տա­րե­կան Սևա­նա լիճ մուտք է գոր­ծում 1459 մլն խոր/մ ջուր, ել­քը 1418 մլն խոր/մ է:
Ս­ևա­նա լճի բնա­պահ­պա­նա­կան խն­դիր­նե­րը շատ ա­վե­լի բա­րդ ու բազ­մա­բո­վան­դակ են և նե­րա­ռում են աշ­խար­հագ­րա­կան թա­ղան­թի բո­լոր ո­լո­րտ­նե­րի փոխ­հա­րա­բե­րու­թյուն­նե­րի բո­լոր կող­մե­րը: Լճի ջրային պա­շար­նե­րի դա­րա­վոր օգ­տա­գո­րծ­ման հետ­ևան­քով ստե­ղծ­վել է հետ­ևյալ է­կո­լո­գի­ա­կան ի­րա­վի­ճա­կը.

    1. Փոխ­վել է ջրի ո­րա­կը: Այդ փո­փո­խու­թյան պատ­ճառ են դար­ձել գյու­ղա­տն­տե­սա­կան գոր­ծու­նե­ու­թյու­նը, կեն­ցա­ղային և ար­տադ­րա­կան թա­փոն­նե­րը: Լիճ ներ­հո­սող ջրի հան­քայ­նու­թյունն ա­ճել է 1,5 ան­գամ: Նախ­կի­նում լճի ջրում հան­քային ա­զո­տը գրե­թե բա­ցա­կայում էր, առ­կա էր հան­քային ֆոս­ֆո­րի մեծ քա­նա­կու­թյուն: Ներ­կայումս ա­զոտ նկատ­վում է ա­մե­նու­րեք, իսկ ֆոս­ֆո­րը նվա­զել է:
    2. Լ­ճի հայե­լու մա­կար­դա­կի տա­րե­կան տա­տա­նում­նե­րն ա­ճել են: Ջրա­փո­խա­նա­կու­թյու­նը Մեծ և Փո­քր Սևան­նե­րի մի­ջև նվա­զել է: Ջրի լու­սա­թա­փան­ցե­լի­ու­թյան մի­ջին տա­րե­կա­նը սկզ­բում ե­ղել է 12 մ, այժմ` 4,5 մ:
    3. Օր­գա­նի­զմ­նե­րի տե­սակ­նե­րը և զար­գա­ցու­մը կրել են կա­ռուց­ված­քային և ֆունկ­ցի­ո­նալ փո­փո­խու­թյուն­ներ: Մի­նչ լճի մա­կար­դա­կի ան­կու­մը կեն­սա­բազ­մա­զա­նու­թյու­նը հաս­նում էր մի­նչև 40-ի, ներ­կայումս գե­րա­զան­ցում է 100-ը: Լայ­նո­րեն տա­րած­վել են կա­նաչ և կապ­տա­կա­նաչ ջրի­մուռ­նե­րը:
    4. Ի­ջել են գե­տե­րի է­րո­զի­այի մա­կար­դակ­նե­րը (բա­զիս­նե­րը):
    5. Ջ­րե­րից ա­զատ­ված տա­րա­ծք­նե­րի հո­ղե­րը աղ­քատ են հու­մու­սով և պի­տա­նի չեն գյու­ղա­տն­տե­սա­կան օգ­տա­գո­րծ­ման հա­մար:
    6. Լ­ճի ա­փա­մե­րձ գո­տում չո­րա­ցել են շուրջ 10 հազ. հա ճահ­ճային տա­րա­ծք­նե­ր՝ կո­րց­նե­լով ի­րե­նց յու­րա­հա­տուկ կեն­սա­բազ­մա­զա­նու­թյու­նը:
    7. Սևա­նի ա­վա­զա­նում տա­րած­ված են ե­ղել 1600 բա­րձ­րա­կա­րգ բույ­սե­րի տե­սակ­ներ, 36 տե­սակ կաթ­նա­սուն­ներ, 267 տե­սակ թռ­չուն­ներ, 4 երկ­կեն­ցաղ­ներ, 18 տե­սակ երկ­կեն­ցաղ­ներ, 9 տե­սա­կի ձկ­ներ: Գի­լի ճահ­ճային տա­րած­քի չո­րաց­ման հետ­ևան­քով 167 տե­սա­կի էն­դե­միկ և միգ­րա­ցի­ա կա­տա­րող թռչ­նա­տե­սակ­նե­րից մնա­ցել է 18 տե­սակ:

­Շա­րու­նակ­վում են Սևա­նա լճի ջրի մա­կար­դա­կի բա­րձ­րաց­ման աշ­խա­տա­նք­նե­րը: Նա­խա­տես­վում է լճի հայե­լու մա­կար­դա­կը հա­սց­նել 1903.5 մ բա­րձ­րու­թյան: Սա­կայն մա­կար­դա­կի բա­րձ­րաց­ման հետ ի հայտ է ե­կել նոր հիմ­նա­խն­դիր. լճի ա­փե­րը պատ­րա­ստ չեն մա­կար­դա­կի բա­րձ­րաց­մա­նը, գոյու­թյուն ու­նեն հս­կայա­կան քա­նա­կու­թյան բու­սա­զա­նգ­ված, հատ­կա­պես` ան­տառ և շի­նու­թյուն­ներ:
­Ներ­կայումս Սևա­նա լճի ա­վա­զա­նն օգ­տա­գո­րծ­վում է նաև որ­պես ռեկ­րե­ա­ցի­ոն գո­տի: Այս­տեղ 1978 թ. ստե­ղծ­ված «Ս­ևան» ազ­գային պար­կի տա­րած­քում ա­ռա­նձ­նաց­վում են հետ­ևյալ ֆունկ­ցի­ո­նալ գո­տի­նե­րը. ար­գե­լո­ցային, ռեկ­րե­ա­ցի­ոն, կլի­մայա­բու­ժա­կան, հա­նգս­տի և զբո­սա­շր­ջու­թյան, ճա­նա­չո­ղա­կան զբո­սա­շր­ջու­թյան, լեռ­նա­դա­հու­կային սպոր­տի տա­րա­ծք­ներ և այլն: Սևա­նա լի­ճը ՀՀ-ի հա­մար ու­նի նաև աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մեծ նշա­նա­կու­թյուն` որ­պես տա­րա­ծա­շր­ջա­նում քա­ղց­րա­համ ջրի մի­ակ հս­կայա­կան աղ­բյուր:

Մ. Մանասյան, Ա. Հովսեփյան, Հայաստանի աշխարհագրություն, Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար: Երևան «Տիգրան Մեծ» 2025