Ռուսների ներգաղթը Հայաստան
Տեսություն
XIX դարի կեսերին Ռուսաստանի կենտրոնական նահանգներից դեպի Արևելյան Հայաստան են ներգաղթել ռուս ուղղափառ եկեղեցու կողմից հալածվող տասնյակ հազարավոր ռուս կրոնական աղանդավորներ` մոլոկաններ: Նրանց տրամադրվեցին ընդարձակ հողատարածություններ ռազմավարական նշանակության ճանապարհների հանգույցներում և կարևոր լեռնանցքների մոտ: Այդպես են ծագել նախկինում միայն ռուսներով բնակեցված Ելենովկան (ներկայիս Սևան քաղաքը), Վորոնցովկան (Տաշիր), Միխայլովկան (Ճամբարակ) և մոտ երկու տասնյակ այլ բնակավայրեր:
Մ.Մանասյան, Ա.Հովսեփյան, Հայաստանի աշխարհագրություն, Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար: Երևան «Տիգրան Մեծ» 2025