Մետալուրգիայի զարգացումը Հայաստանում
Դեռևս XVlll դ. 60-70-ական թվականներին Զանգեզուրում (Կապան) և Հյուսիսային Հայաստանում (Ալավերդի) կառուցվեցին տեղական հումքով աշխատող պղնձի ձուլման գործարաններ: XX դ. սկզբին Հայաստանը Ռուսաստանի պղնձաձուլության առաջատար երկրներից մեկն էր: 1913 թ. Հայաստանի արդյունաբերության համախառն արտադրանքի կառուցվածքում գունավոր մետաղաձուլության (բացառապես պղնձաձուլության) բաժինը կազմում էր մոտ 60%: Խորհրդային տարիներին փոքր պղնձաձուլարանների փոխարեն կառուցվեց Ալավերդու լեռնամետալուրգիական խոշոր կոմբինատը, որի վերջնական արտադրանքը` մաքուր պղինձը, գլանվածքի ձևով առաքվում էր մեքենաշինական ձեռնարկություններին:
Մ. Մանասյան, Ա. Հովսեփյան, Հայաստանի աշխարհագրություն, Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար: Երևան «Տիգրան Մեծ» 2025