Քիմիական արդյունաբերության զարգացումը Խորհրդային Հայաստանում

   1. Բնա­կան գա­զի հիմ­քի վրա սին­թե­տիկ կա­ու­չու­կի և այլ քի­մի­ա­կան մի­ա­ցու­թյուն­նե­րի ար­տադ­րա­կան հա­մա­լի­րը ծա­գել է տե­ղա­կան հան­քա­յին հում­քի` կրա­քա­րի վե­րա­մշա­կու­մից: Դա է­ներ­գա­տար էր և բնա­պահ­պա­նա­կան ա­ռու­մով վնա­սա­կար: Ուս­տի կազ­մա­կե­րպ­վեց սին­թե­տիկ կա­ու­չու­կի ստա­ցու­մը բնա­կան գա­զից: Այս հա­մա­լի­րի գլ­խա­վոր ձեռ­նար­կու­թյու­նը Եր­ևա­նի «­Նա­ի­րիտ» գոր­ծա­րա­նն էր, որն ար­տադ­րում էր սին­թե­տիկ կա­ու­չու­կի հա­տուկ տե­սակ` քլո­րոպ­րե­նա­յին կա­ու­չուկ:
Կա­ու­չու­կի ար­տադ­րու­թյան հիմ­քի վրա լայն զար­գա­ցում ստա­ցավ ավ­տո­դո­ղե­րի և ռե­տի­նա­տեխ­նի­կա­կան ի­րե­րի ար­տադ­րու­թյու­նը: Հետ­խո­րհր­դային տա­րի­նե­րին դրա­նց ար­տադ­րու­թյու­նը պար­բե­րա­բար ընդ­հատ­վում է: Անհ­րա­ժե­շտ է սար­քա­վո­րում­նե­րի նո­րա­ցում և ժա­մա­նա­կա­կից տեխ­նո­լո­գի­ա­նե­րի նե­րդ­րում, ո­րո­նց հա­մար պա­հա­նջ­վում են մեծ կա­պի­տալ մի­ջոց­ներ: ՀՀ-ում համալիրում ներ­կայաց­ված է ռե­տի­նե ի­րե­րի ու պլա­ստ­մաս­սա­նե­րի (Եր­ևան, Վա­ղար­շա­պատ), սին­թե­տիկ կո­րուն­դի ու սին­թե­տիկ թե­լե­րի (Վա­նա­ձոր) ար­տադ­րու­թյուն­նե­րով:
   2. Ա­զո­տա­յին պա­րար­տան­յու­թե­րի և ա­զո­տա­կան այլ մի­ա­ցու­թյուն­նե­րի հա­մա­լի­րը հի­մն­ված է բնա­կան գա­զի և օ­դից ան­ջատ­վող ա­զո­տի օգ­տա­գո­րծ­ման վրա: Խո­րհր­դային տա­րինե­րին ար­տա­դր­վում էր մեծ քա­նա­կու­թյա­մբ ա­մի­ակ, ա­զո­տա­թթու, մե­լա­մին, ո­րո­նք լայն կի­րա­ռու­թյուն ու­նեն ար­տադ­րու­թյան ա­մե­նա­տար­բեր բնա­գա­վառ­նե­րում, հատ­կա­պես գյու­ղա­տն­տե­սու­թյան մեջ: Այս հա­մա­լի­րի կե­նտ­րո­նը Վա­նա­ձոր քա­ղա­քն է, ո­րի քի­մի­ա­կան կոմ­բի­նա­տը ներ­կայումս չի գոր­ծում:
   3. Գու­նա­վոր մե­տա­լուր­գի­ա­յի ար­տադ­րա­կան թա­փոն­նե­րի օգ­տա­գո­րծ­ման (ու­տի­լաց­ման) հա­մա­լիր: Ա­լա­վեր­դու կոմ­բի­նա­տի պղն­ձա­ձու­լու­թյան թա­փոն­նե­րի հի­ման վրա կազ­մա­կե­րպ­վել էր պղն­ձար­ջաս­պի և ծծմ­բա­թթ­վի ար­տադ­րու­թյու­նը, ո­րը կի­րա­ռու­թյուն ու­նի գյու­ղա­տն­տե­սու­թյան մեջ: Պղն­ձա­ձու­լու­թյան ար­տադ­րու­թյան ընդ­հատ­ման հետ դա­դա­րեց­վել են նաև նշ­ված ար­տադ­րու­թյուն­նե­րը:
   4. Ա­ռան­ձին հա­մա­լիր է կազ­մում քի­մի­ա­կան կեն­ցա­ղա­յին ի­րե­րի ար­տադ­րու­թյու­նը: Այն հեն­վում է քի­մի­ա­կան մյուս հա­մա­լիր­նե­րում թո­ղա­րկ­վող նյու­թե­րի վրա և ար­տադ­րում է բնակ­չու­թյան կեն­ցա­ղում և տն­տե­սու­թյան տար­բեր ճյու­ղե­րում լայն կի­րա­ռում ու­նե­ցող լվա­ցող հե­ղուկ­ներ, լա­քեր ու ներ­կեր, թու­նա­քի­մի­կատ­ներ և այլ նյու­թեր: Դրա գլ­խա­վոր կե­նտ­րո­նը Եր­ևան քա­ղա­քն է:
   5. Քի­մի­ա­կան արդ­յու­նա­բե­րու­թյան հե­ռան­կա­րա­յին են­թա­ճյուղ է փո­քր քի­մի­ան: Ի տար­բե­րու­թյուն քի­մի­ա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան այլ են­թա­­ճյու­ղե­րի և ար­տադ­րու­թյուն­նե­րի, ո­րո­նք սո­վո­րա­բար է­ներ­գա­տար և հում­քա­տար են, այս են­թա­ճյու­ղի ար­տադ­րան­քը փոք­րա­ծա­վալ, գի­տա­­­տար ու աշ­խա­տա­տար է և պա­հան­ջում է նուրբ ու ճշգ­րիտ տեխ­նո­լո­գի­ա: ՀՀ-ում բո­լոր նա­խադ­րյալ­նե­րը կան, որ­պես­զի փո­քր քի­մի­ան դառ­նա ա­ռա­ջա­տար են­թա­ճյուղ և զար­գաց­ման գե­րա­կա ուղ­ղու­թյուն: Ար­տադ­րան­քի գլ­խա­վոր տե­սակ­նե­րն են քի­մի­ա­կան ռե­ակ­­տիվ­նե­րը, վի­տա­մին­նե­րը, կեն­սա­քի­մի­ա­կան մի­ա­ցու­թյուն­­նե­րը: Վեր­ջե­րս ստե­ղծ­ված դե­ղե­րի ար­տադ­րու­թյան ձեռ­նար­­կու­թյուն­նե­րի շնոր­հիվ ա­րա­­գո­րեն զար­գա­նում է նաև դե­ղա­գոր­ծա­կան քի­մի­ան: Այս են­թա­ճյու­ղի գլ­խա­վոր կե­նտ­րո­նը նույն­պես Եր­ևան քա­ղա­քն է:

Մ. Մանասյան, Ա. Հովսեփյան, Հայաստանի աշխարհագրություն, Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար: Երևան «Տիգրան Մեծ» 2025