Խորհրդային Հայաստանի արտաքին տնտեսական կապերը
Մինչ անկախացումը Հայաստանի արտահանմանը մասնակցում էին հարյուրավոր անուն ամենատարբեր տեսակի ապրանքներ: Արտահանման կառուցվածքում առաջին տեղը գրավում էր մեքենաշինության արտադրանքը: Արտահանվում էին էլեկտրաշարժիչներ, գեներատորներ, հաստոցներ, ժամացույցներ և այլն:
Մեծ էր նաև քիմիական արտադրանքի բաժինը: Արտահանվող գլխավոր արտադրատեսակներն էին սինթետիկ կաուչուկը, արհեստական մանրաթելը, արհեստական քարերը, ավտոդողերը, քիմռեակտիվները: Արտահանման ծավալում մեծ տեղ էին զբաղեցնում նաև գունավոր մետաղները, թեթև և սննդի արդյունաբերության արտադրանքը (կոշիկ, տրիկոտաժ, գորգեր, կոնյակ, գինի, պահածոներ և այլն):
Մ. Մանասյան, Ա. Հովսեփյան, Հայաստանի աշխարհագրություն, Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար: Երևան «Տիգրան Մեծ» 2025