Արմավիրի մարզ

Այս նկարները ձեզ կօգնեն պատկերացում կազմել Արմավիրի մարզի խոշոր բնակավայրերի, բնական, տնտեսական և պատմաճարտարապետական նշանավոր վայրերի մասին։

Խաղողի այգիներ։ Արմավիրի մարզը ՀՀ-ում խաղողագործությամբ առաջատար մարզն է։

Էջմիածնի Մայր տաճար, Հայ Առաքելական եկեղեցու Էջմիածնի կաթողիկոսության գլխավոր կրոնական կառույցը, 301-303 թթ․

Սուրբ Գայանե վանք, միջնադարյան կրոնական կառույց Վաղարշապատ քաղաքի հարավային կողմում (7-րդ դար):

Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, հայկական նշանավոր եկեղեցի Հայաստանի Վաղարշապատ քաղաքում։ Ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ (7-րդ դար)։

Զվարթնոցի տաճար, 7-րդ դարի հայ առաքելական տաճար։ Այժմ պահպանվել են միայն Զվարթնոցի տաճարի ավերակները, որոնք հայտնաբերվել են Հայաստանի Արմավիր մարզում՝ Վաղարշապատ քաղաքի եզրին։ Ներառված է Հայաստանում ՅՈԻՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Սարդարապատի ճակատամարտի վայրում կանգնեցված ճարտարապետական-քանդակագործական համալիր։

Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան։ Պետական թանգարան Հայաստանի Սարդարապատի հուշահամալիրում

Մարզկենտրոն Արմավիր քաղաքի ընդհանուր համայնապատկերը

Հայկական ատոմային էլեկտրակայան (Մեծամորի ատոմակայան), միակը Հարավային Կովկասում, գտնվում է Երևանից մոտ 36 կմ արևմուտք՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում։

Ակնա (Այղր) լիճ, Հայաստանի ամենացածրադիր լիճն է։ Զբաղեցնում է 50 հա մակերես։ Ունի 2 մ խորություն և ստորերկրյա սնում։

Որդան կարմիր արգելավայր, բնության հատուկ պահպանվող տարածք։ Ստեղծվել է աղուտներում բնակվող որդան կարմիր էնդեմիկ միջատի պահպանության համար (Հայկական լեռնաշխարհում գրեթե 3 հազարամյակ օգտագործվել է որպես կարմիր ներկ)։