§ 34. Արտազատության համակարգի հիգիենան

Խմբավորե՛ք արտազատության օրգանների հիվանդությունների առաջացման պատճառները (I-VI) նրանց հետևանքների հետ (1-6) և տեղադրե՛ք աղյուսակի երկրորդ սյունակում:

Պատճառ

Հետևանք

I. Այլ հիվանդությունների հետևանք

 

II. Անձնական հիգիենայի կանոնների խախտում

 

III. Ուժեղ մրսածություն, թոքաբորբ

 

IV. Նյութափոխության որոշ արգասիքների (աղերի) կուտակում ﬕզարտադրության օրգաններում

 

V. Ալկոհոլի և կծու, թթու սննդանյութերի ոչ չափավոր օգտագործում

 

VI. Շատ աղի կամ շատ անալի սննդի ու ջրի չարաշահում

 

Հետևանքներ.

  1. Երիկաﬕ բջիջների քայքայում առաջացած թույների ﬕջոցով:
  2. Մանրէների վարընթաց թափանցում ﬕզարտադրության օրգաններ:
  3. Միզաքարերի արտադրություն:
  4. Միզարտադրության գործառույթների խանգարում:
  5. Ներքին ﬕջավայրի բաղադրության խախտում:
  6. Մանրէների վերընթաց թափանցում ﬕզարտադրության օրգաններ: