
§ 4․ Նյարդահումորալ կարգավորում
2. Ընթերցե՛ք ստորև բերված տեքստը և տետրում պատասխանեք հարցերին․
ա) Քանի՞ գործընթաց է կարգավորվում հումորալ եղանակով:
բ) Ո՞ր գործընթացներն են ենթարկվում նյարդային կարգավորման:
Քաղցրավենիքը դրեցինք բերանի խոռոչ: Լեզվի վրա զգում ենք քաղցրավենիքի ճնշումը: Արտադրվում է թուք: Զգում ենք քաղցր համ: Կուլ ենք տալիս առաջացած քաղցր հեղուկը: Արյան ﬔջ շատանում է գլյուկոզը: Գործում է ենթաստամոքսային գեղձը: Արտադրվում է ինսուլին: Հյուսվածքի բջիջները յուրացնում են անհրաժեշտ գլյուկոզը: Երիկամը ﬔզի հետ հեռացնում է շաքարի ավելցուկը: