Կենսաբանություն 9-րդ դասարան
Գենետիկական հիմնական հասկացություններ
Տետրում կատարե՛ք առաջադրանքը. համապատասխանեցրե՛ք գենետիկական հիմնական (1-12) հասկացությունները և դրանց վերաբերող (I-X) ճիշտ պնդումները։
Գենետիկական հասկացություններ
- Գենետիկա
- Ժառանգականություն
- Փոփոխականություն
- Գեն
- Գենոտիպ
- Ֆենոտիպ
- Լոկուս
- Ալելներ
- Այլընտրանքային (հակադիր)
- Հիբրիդոլոգիական
- Գամետ
- Սոմատիկ բջիջ
Գենետիկական հասկացություններին վերաբերող ճիշտ պնդումները․
- Ինչպե՞ս է կոչվում օրգանիզմի ցանկացած բջիջ՝ բացի սեռականից։
- Ո՞րն է հատկանիշի զարգացման տարրական միավորը։
III. Հատկանիշի դրսևորումը կախված է ոչ միայն միջավայրի պայմաններից, այլև ժառանգական հատկանիշներից։
- Յուրաքանչյուր օրգանիզմում գոյություն ունեցող իրար բացառող հատկանիշներ։
- Ինչի՞ շնորհիվ է տեսակը դառնում միակերպ։
- Ժառանգական հատկանիշի նախադրյալի տեղը քրոմոսոմում։
VII. Օրգանիզմի ներքին և արտաքին հատկանիշների ամբողջությունը։
VIII. Օրգանիզմի հատկությունների և հատկանիշների նախադրյալների ամբողջությունը։
- Մի շարք հաջորդական սերունդներում մեկ կամ մի քանի հատկանիշների ուսումնասիրումը խաչասերման միջոցով։
- Բազմացման համար մասնագիտացված յուրահատուկ բջիջներ։
- Հոմոլոգ քրոմոսոմների միևնույն լոկուսներում գտնվող գեներ։
XII. Ո՞ր գիտության հայրն է համարվում Գ․Մենդելը։