Կավե սպասք
1. Դիտի՛ր տեսանյութը։
2. Փորձի՛ր կրկնօրինակել և պատրաստել կավե սպասք։
3. Կիսվի՛ր քո տպավորություններով ընկերներիդ հետ։
Մի գունդ կավից ծեփելով պատրաստում ենք խորություն ունեցող պնականման մոդել։ Այնուհետև կավե զոլակներով մեր ապագա թեյնիկը ավարտին ենք հասցնում։ Զոլակով ծածկում, փոքրացնում ենք ստացված անցքը։ Կերտաձողով կտրում ենք և այն դարձնում համաչափ, հարթ։ Մեկ այլ կավե շերտից պատրաստում ենք կափարիչը , պոչը, քիթիկը։ Հարթեցնում ենք և ահա պատրաստ է մեր թեյնիկը։ Եթե հնարավոր լինի այն թռցել, թեյնիկը կարող ենք օգտագործել կենցաղում։