Հայկական համայնքները Հարավարևմտյան Ասիայում

Այս նկարներից դուք կիմանաք, թե հայկական սփյուռքի ինչպիսի մեծ դեր է խաղացել տարածաշրջանի երկրների քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում։

Պատմական աղբյուրների վկայությամբ ( Ստրաբոն, Պլինիուս Ավագ, Մովսես խորենացի) Վրաստանի տարածքում դեռևս հնագույն ժամանակներից եղել են հարևան գավառներ, որտեղ հայերն ու վրացիները ապրել են կողք կողքի և համատեղ պայքարել օտար նվաճողների դեմ: Երկու հարևան ժողովուրդների դարավոր բարեկամությունը իր զարգացման գագաթնակետին է հասել 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին քառորդում, երբ Թիֆլիսը դարձել է հայ մշակույթի խոշորագույն կենտրոնը Կովկասում: Միջին դարերից, հայերը մեծ դեր ունեն Թբիլիսիի կառուցապատման գործում: Ներկայումս, բացի Թբիլիսիից, հայերի հոծ բնակչություն կա Ջավախքում, Աբխազիայում, Աջարիայում և Կախեթիայում: Նկարում պատկերված է Թբիլիսիի հայերով բնակեցված ամենամեծ թաղամասը՝ Հավլաբարը։

Իրանում հայերի ներկայության մասին առաջին հավաստի վկայությունները վերաբերում են Ք.ա. 6-7-րդ դարերին: Իրանահայերը տարբեր ժամանակներում զգալի ավանդն են ունեցել երկրի տնտեսական, հասարակական, մշակութային կյանքի զարգացման գործում: Իրանահայերի թիվը էական աճ ունեցավ 17-րդ դարում Շահ-Աբասի օրոք: Իրանահայության շրջանում զարգացած է եղել արհեստագործությունն ու առևտուրը: Հայ վաճառականները նշանակալից դեր են խաղացել Իրանի տարածքով իրականացվող տարանցիկ առևտրում: Նորջուղայեցի հայ վաճառականների գործունեությունն առնչվել է նաև քաղաքական-դիվանագիտական ոլորտին:: Քրիստոնյա հայերը հանդես են եկել որպես իրանական կառավարության ներկայացուցիչներ եվրոպական երկրներում: Դրա շնորհիվ նրանք մեծ ավանդ են ներդրել հայ և պարսիկ ժողովուրդներին եվրոպական մշակույթին ծանոթացնելու գործում: Վերջին տասնամյակներին, հատկապես Իսլամական հեղափոխությունից հետո հայերի թիվը արտագաղթի հետևանքով նվազել է առնվազն 2 անգամ և ներկայումս 120հազ է: Նրանք հիմնականում բնակվում են Թեհրանում, Սպահանում և Թավրիզում և ակտիվորեն մասնակցում են երկրի տնտեսա-կան,մշակութային կյանքին: Նկարում պատկերված է 9-րդ դարի հայկական կրոնական համալիր Սուրբ Ստեփանոս վանքը, որը գտնվում է Իրանի հյուսիսում, Ջուղա քաղաքից 15 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող և , Արաքս գետի աջ ափին բարձրացող Մաղարդա լեռան լանջին։

1988-1990 թթ. ընթացքում Սումգաիթում,Բաքվում, Կիրովաբադում (Գյանջա) և մյուս բնակավայրերում կազմակերպված հայերի կոտորածներին հաջորդեց հայ բնակչության բռնի տեղահանումը: Այժմ Ադրբեջանում հայեր չեն ապրում: Մինչդեռ ժամանակակից Ադրբեջանի բոլոր շրջաններում հայերն ապ-րել են հնագույն ժամանակներից: Հայերն իրենց ստեղծագործ աշխատանքով մեծ ավանդ են ներդրել Ադրբեջանի տնտեսության, գիտության , կրթության, արվեստի բնագավառներում: Հայ արդյունաբերողնե-րը մեծ դեր են խաղացել Ապշերոնյան նավթի արդյունահանաման և վաճառքի կազմակերպ-ման գործում: Նրանք են կառուցել Բաքու-Բաթում առաջին նավթամուղը: Կասպից ժովում բեռնափոխա-դրումներ են կատարվել բաքվեցի հայ մեծահարուստների նավերով: Հայ վաճառականները նպաստել են միջազգային տնտեսական կապերի զարգացմանը: Հայերի շնորհիվ ծաղկում են ապրել շերամապահությունն ու մե-տաքսագործությունը, խաղողագործությունը, արհեստները: Բաքուն եղել է Հարավային Կովկասի հայերի հասարակական-քաղաքական և մշակութային կենտրոններից մեկը: Հայերի կառուցած բնակելի տները, հասարակական ու մշակութային շինությունները կանգուն են մինչև օրս և զարդարում են քաղաքը: Նկարում պատկերված է Հայազգի ճարտարապետ Նիկոլայ Բաևի հեղինակած Մայիլյանների թատրոնը Բաքվում (այժմ՝ Բաքվի օպերայի և բալետի թատրոն)։

Ներկայիս Թուրքիայի արևելյան մասն Արևմտյան Հայաստանն է, Պատմական Հայաստանի մեծ մասը, որը բազում պատերազմների հետևանքով և զանազան պայմանագրերով բռնակցվել է Թուրքիային: Թուրքիայում ապրող հայերը մեծ ավանդ են ներդրել երկրի տնտեության և մշակույթի զարգացման գործում: Ժամանակին հայ մեծահարուստներին էին վստահված (հաճախ ժառանգաբար) թուրքական արքունիքի պետական պաշտոնները, ոսկերչությունն ու դրամահատությունը, վառոդագործությունը, ճարտա-րապետությունը: Հայերի խորհրդով ու գործուն մասնակցությամբ են ստեղծվել օսմանյան համալսարանն ու դրամատունը: Թուրքիայի առաջին թատրոնի, օպերայի, նվագախմբի, լուսանկարչության, գեղարվես-տական վարժարանի հիմնադիրները հայերն են եղել: Թուրքիայում հայերն են առաջինը սկսել զբաղվել շերամապահությամբ Հայերը թուրքական տպագրության համար ստեղծել են նոր տառատեսակներ, հեղա-շրջում առաջացնելով թուրքական տպագրության արվեստում: Հայերին էին պատկանում օսմանյան կայ-սրության ֆինանսական և առևտրային կապիտալի զգալի մասը: Մինչև Առաջին աշխարհամարտը Թուր-քիայի ներկայիս սահմաններում ապրում էր 2.5-3 մլն հայ: 1915թ իրականացված ցեղասպանության արդյու-նքում հայերը ոչնչացվեցին (1.5մլն,) մնացածները երկրից արտաքսվեցին կամ բռնի մահմեդականացվեցին: Ներկայյումս Թուրքիայում, հիմնականում Ստամբուլում ապրում է շուրջ 80հազ. հայ: Գործում են համայնքային հաստատություններ, տասնյակ եկեղեցիներ, վարժարաններ, մշակութային և մարզական կազմակերպություններ, որոնք հենվում են Կ.Պոլսի հայոց պատրիարքության և նրան ենթակա հիմնար-կների վրա: Թուրքիայում, հիմնական Պատմական Հայաստանի տարածքում բնակվում են մեկ միլիոնից ավելի մահմեդականացված էթնիկ հայեր, որոնք խոսում են թուրքերեն կամ քրդերեն: Նկարում պատկերված է Վանա լիճն ու Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցին (կառուցվել է 915-921 թ)։

Հայերը Լիբանանում կազմում էին 300.000 սակայն պատերազմի հետևանքով երկրից գաղթել է 50.000 հայ և ներկայումս կազմում են 250.000 կամ երկրի բնակչության 6.50%-ը։ Լիբանանի ներկայիս տարածքում հայերը բնակվել են հնագույն ժամանակներից։ Նրանք հիմնականում ապրում են Բեյրութում։ Լիբանանահայ համայնքը ավանդականորեն համարվել Հարավարևմտյան Ասիայի ամենաազդեցիկ, հայ հոգևոր ու մշակութային արժեքներ դավանող համայնքներից մեկը։ Ներկայացված լինելով Լիբանանի քաղաքական կյանքում՝ խորհրդարանում և կառավարության մեջ, լիբանանահայությունն իր թվաքանակով համարվել է վեց գլխավոր կրոնադավանական համայնքներից մեկը շիաներից, մարոնիներից, սուննիներից, դրուզիներից, քրիստոնյա ուղղափառներից հետո։ Բեյրությում է գտնվում Մեծ տան Կիլիկիոյ կաթողիկոսարան, որը պատկերված է կից նկարում։

Հայերը Սիրիայի տարածքում բնակվել են վաղնջական ժամանակներից։ Սիրիահայ ժամանակակից համայնքը ձևավորվել է հիմնականում 1915-1920 թվականներին` Հայոց Ցեղասպանության արդյունքում սկսված զանգվածային բռնագաղթի հետևանքով։ Սիրիայում բնակվում է շուրջ 150 հազար հայ, մեծ մասը կենտրոնացած է Հալեպում (շուրջ 70 հազար)։ Հայերը մեծ դեր են խաղում Սիրիայի տնտեսական և մշակութային կյանքում։ Նկարում պատկերված է Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցին։

7. Հայերը Կիպրոսում բնակվել են վաղ միջնադարից (4-5-րդ դարեր), երբ այնտեղ եղել են առանձին հայ պաշտոնյաներ, զինվորականներ, առևտրականներ։ Որպես համայնք՝ ձևավորվել է 12-րդ դարում։ Կիլիկիայի Հայոց թագավորության անկումից (1375) և Հայոց ցեղասպանությունից (1915-23) հետո Կիպրոսում հայերի թվաքանակը ստվարացել է։ Ներկայումս կիպրահայերի թիվը կազմում է 4.000 մարդ, ովքեր հիմնականում ապրում են Նիկոսիա և Լարնակա քաղաքներում։
Նկարում պատկերված է նիակոսիայի Սուրբ Աստվածածին եկեղեցինզ, որը Կիպրոսի միակ եկեղեցին է, որ կառուցվել է հայկական ճարտարապետական ոճով՝ ութանկյուն գմբեթով։

Նկարում պատկերված է Բեյրութի Հայկազյան համալսարանը

8. Հայերն Իրաքում հայտնվել են տակավին 7-12-րդ դարերից՝ Աբբասյան խալիֆայության ժամանակ, և Բասրայում ու Բաղդադում հիմնել իրենց համայնքները։ ետագայում գաղութն ստվարացավ հատկապես Իրանի շահ Աբբաս I-ի կազմակերպած բռնագաղթի հետևանքով տեղահանված և ջալալիների հալածանքներից փախած հայերի հաշվին։ Իրաքի հայ գաղութը նկատելիորեն աճեց հատկապես Մեծ եղեռնից հետո, երբ այստեղ ապաստան գտան մոտ 100.000 գաղթականներ։ 1922 թվականից հայերն այստեղ արդեն ունեին հոգևոր թեմ։ 21-րդ դարի սկզբին իրաքահայերի թիվը 20.000 էր։ Նրանք հիմնականում բնակվում են Բաղդադում, Բասրայում, Մոսուլում, Քիրքուքում։ 

Նկարում պատկերված է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը

9. Հայերը Երուսաղեմում․ Երուսաղեմի հայկական թաղամասը հնագույն էթնիկ-կրոնական շրջան է, որտեղ բնակվում են գերազանցապես հայեր։ Այն Երուսաղեմի քրիստոնեական, մուսուլմանական և հրեական թաղամասերի հետ կազմում է աշխարհի երեք կրոնների կարևորագույն վայրերից մեկը՝ զբաղեցնելով Հին քաղաքի տարածքի մեկ վեցերորդը։ Այստեղ են գտնվում Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանը, Սուրբ Հակոբյանց, Սուրբ Մարկոս, Սուրբ Գևորգ եկեղեցիները, հայկական պատրիարքարանն ու գրադարանը, Սուրբ Թարգմանչաց դպրոցը, հայկական այգին ու գերեզմանատունը, հոսպիտալը, Դավթի աշտարակը, Սիոնի դարպասները և այլ պատմական ու կրոնական շինություններ։ Թաղամասի ներքին կյանքը կարգավորվում և ղեկավարվում է Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքարանի կողմից։ 2001 թվականի տվյալներով այստեղ ապրում էր 2500 հայ։