Հյուսիսային Ամերիկայի բնության և քաղաքների տեսարժան վայրերը

Այս նկարները ձեզ կօգնեն պատկերացում կազմել Հյուսիսային Ամերիկայի բնական հուշարձանների, խոշոր քաղաքների և դրանց տեսարժան վայրերի մասին։

Կոլորադո Մեծ Կանյոն (Մեծ Կիրճ)՝ գտնվում է Արիզոնա նահանգում (ԱՄՆ)՝ Կոլորադո գետի միջին հոսանքում։ Աշխարհի ամենախոր կիրճերից է։ Երկարությունը 446 կմ է, խորությունը՝ մինչև 1800 մ: Մեծ կիրճը տուրիզմի վայր է, ազգային պարկ։

Նիագարայի ջրվեժ՝ Բարձրությունը 53 մ, լայնությունը՝ 1200 մ։ Այծի կղզով բաժանվում է 2 մասի՝ մեծը՝ Կանադայի, փոքրը՝ ԱՄՆ-ի սահմաններում։ Նիագարայի ջրվեժը կազմված է 3 մեծ ջրվեժներից։ Թափվող ջրի քանակով աշխարհում ամենահզորը Նիագարայի ջրվեժն է (համանուն գետի վրա) Հյուսիսային Ամերիկայում։

Հուշարձանների հովիտ (անգլ.՝ Monument Valley), րկրաբանական ինքնատիպ գոյացություն, որ գտնվում է ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի հյուսիս-արևելքում և Յուտա նահանգի հարավ-արևելքում` նավահո հնդկացիական ցեղի ռեզերվացիայում։ ԱՄՆ-ի ազգային խորհրդանիշերից մեկն է։ Այստեղ են նկարահանվել շատ կինոնկարների տեսարաններ, երաժշտական ու գովազդային տեսահոլովակներ` նվիրված կովբոյական թեմային։

Ելոուսթոունը (անգլ.՝ Yellowstone National Park) միջազգային կենսոլորտային ազգային պարկ է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ, աշխարհի առաջին ազգային այգին (հիմնադրված է 1872 թվականի մարտի 1-ին), Վայոմինգ, Մոնթանա և Այդահո ԱՄՆ-ի նահանգների տարածքում։ Տարածքը 898,3 հազ. հեկտար է։
Կան ջրաբուխներ (ավելի քան 3000), ցեխային հրաբուխներ և լճեր։ Տարածված են փշատերև անտառներ, կենդանիներից՝ բիզոն, սև և գորշ արջեր, եղջերուներ, ։ Զբոսաշրջիկության հիմնական սեզոնը հունիս–օգոստոսն է։

Կանադայի առաջին ազգային պարկն է, ստեղծվել է 1883 թ-ին, երբ Ալբերտա լեռան մեջ գտնվող մի քարանձավում հայտնաբերվեց տաք աղբյուրներ։
Գրիզլիների, գայլերի, իշայծյամների և կոյոտների ապրելավայր կանադական Ժայռոտ լեռներում գտնվող Բանֆ ազգային պարկն աշխարհի առավել տպավորիչ բնապատկերներից է՝ միաժամանակ ներառելով սարցադաշտեր, ջրավազանների սառցակալած մակերևույթներ, խիտ անտառներ, տաք աղբյուրներ և լճեր։
Ճանապարհներն ու երկաթուղին, ինչպես նաև երկու հյուրանոցների կառուցւմը տաք աղբյուրների հարևանությամբ հանգեցրին նրան, որ այդ տարածքում զարգացավ զբոսաշրջությունը։ Ազգային պարկի տարածքը 6666 կմ² է և տարեկան հյուրընկալում է 5 մլն այցելու։

Ազատության արձան — լրիվ անունն է՝ Ազատությունը, որ լուսավորում է աշխարհը։ ԱՄՆ-ում և աշխարհում քանդակագործության ամենահայտնի կոթողներից է, որին հաճախ ասում են «Նյու-Յորքի և ԱՄՆ-ի խորհրդանիշ», «Ազատության և ժողովրդավարության խորհրդանիշ»։ Արձանը տեղակայված է Նյու-Յորքի մոտ գտնվող կղզում։ Ազատության արձանը 1886 թվականի հոկտեմբերի 28-ին ԱՄՆ-ն նվեր է ստացել Ֆրանսիայի ժողովրդից։

Լաս Վեգաս – քաղաք ԱՄՆ-ի Նևադա նահանգում, Մոխավե անապատի կենտրոնում։ Հիմնվել է 1905 թվականին։ Համարվում է ժամանցային և խաղային բիզնեսի աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկը։ Լաս Վեգասի ագլոմերացիայի բնակչության թիվը անցնում է 2 մլն․-ից։

Վանկուվեր – նավահանգիստ Կանադայի արևմտյան ափին, Բրիտանական Կոլումբիա նահանգի ամենամեծ բնակավայրը։ Գտնվում է արևմտյան Խաղաղ օվկիանոսիյան ափին։ Բրիտանական Կոլումբիա նահանգի ամենամեծ քաղաքն է։ 2005 թվականին քաղաքը պարգևատրվել է «Երկիր մոլորակի ամենալավ քաղաք» կոչումով։ Վանկուվերում է գտնվում Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ քաղաքային զբոսայգիներից մեկը՝ Սթենլի այգին, որը զբաղեցնում է 405 հա տարածք։
Քաղաքն ունի մոտ 650 հազար բնակիչ։

Մայամի՝ Մայամի — քաղաք Ատլանտյան օվկիանոսի ափին, Ֆլորիդա նահանգում։ Այն նահանգի ամենազբոսաշրջային և գեղեցիկ քաղաքն է։ Իր բնակչությամբ այն 8-րդն է ԱՄՆի տարածքում (2 500 625 մարդ)։
Քաղաքի հարավային մասում գտնվող Մայամիի լողափի տարածքը իր գիշերային ակումբների, լողափերի, պատմական շենքերի և խանութների առատությունով հայտնի է որպես աշխարհի ամենազբոսաշրջային քաղաքներից մեկը։

Ոսկե դարպասներ — կախովի կամուրջ Ոսկե դարպասներ նեղուցի վրա Սան Ֆրանցիսկոյում, ԱՄՆ։ Միացնում է Սան Ֆրանցիսկո քաղաքը (հյուսիս) Մերին շրջանին (հարավ)։ Ոսկե Դարպասներ կամուրջը իր բացման օրվանից (մայիսի 27 1937) մինչև 1964 թվականն աշխարհի ամենաերկար կամուրջն էր։ Կամրջի երկարությունը 1970 մետր է, հիմնական թռիչքը՝ 1280, հենասյուների բարձրությունը՝ 230 մետր ջրից բարձր։ Երթևեկելի մասի բարձրությունը ջրից 67 մ է։ Սա աշխարհի ամենանշանավոր կամուրջներից մեկն է: