Հայկական սփյուռքը եվրոպական երկրներում

Այս նկարների միջոցով կծանոթանաք Եվրոպայում հայերի կենտրոնացման հիմնական քաղաքներին ու վայրերին, ինչպես նաև սփյուռքում հայկական մշակութային ժառանգությանը։

Փարիզում տեղադրվել է Կոմիտասի 4 մետրանոց աևձանը
Փարիզում տեղադրվել է Կոմիտասի 4 մետրանոց աևձանը

Հայ-ֆրանսիական սերտ կապերն սկսել են զարգանալ Կիլիկիայի հայկական թագավորության ժամանակաշրջանից: 15-16-րդ դարերում հայկական փոքրիկ գաղութներ  են հիմնվել Մարսելում, Փարիզում, Բուրժեում: Հայերի հոսքը դեպի Ֆրանսիա մեծացել է 19-րդ դարիվերջին և 20-րդ դարի սկզբին: Ներկայումս Ֆրանսիայի հայկակն համայնքը մեծությամբ ( 500 հազ-ից ավելի) առաջինն է  եվրոպայում, երրորդը՝ աշխարհում (Ռուսաստանից և ԱՄՆ-ից հետո):Հայաբնակ խոշոր քաղաքներն են Մարսելը, Փարիզը, Լիոնը, Վալանսը: Ֆրանսահայերը գործուն մասնակցություն են ցուցաբերում երկրի տնտեսական ու մշակութային կյանքին: Հայտնի ֆրանսիահայերից են՝ Ֆրանսիայի ազգային հերոս՝ Միսաք Մանուշյանը, աշխարհահռչակ երգիչ՝ Շառլ Ազնավուրը, գեղանկարիչ՝ Գառզուն, կինոբեմադրիչ՝ Անրի Վեռնոն:

Սալոնիկի սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
Սալոնիկի սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին

Հայերը հիմնականում կենտրոնացված են Աթենք, Սալոնիկ, Ալեքսանդրուպոլիս, Կոմոտինի, Կավալա, Քսանթի, Օրեստիադա, Դիդիմոտիխո քաղաքներում, ինչպես նաև Կրետե և Կոս կղզիներում: Հունաստանի հայ համայնքը ներկայացված է հայկական հոգևոր-մշակութային, հասարակական-քաղաքական հարուստ կյանքի գրեթե ողջ բազմազանութ­յամբ։ Այստեղ գործում են շուրջ չորս տասնյակ հայկական կառույցներ, այդ թվում չորս ամենօրյա և 8 մեկօրա դպրոցներ, լրատամիջոցներ, մշակույթի կենտրոններ և խմբեր։ Համայնքի ղեկավար կառույցներն են Ազգային առաջնորդարանը և Ազգային վարչությունը։ Ազգային առաջնորդարանը ներկայացնում է հայ համայնքը պետության առջև։ Հունաստանի հայ համայնքում զգալի թիվ են կազմում արվեստագետները, ձեռնարկատերերը և բժիշկները:

Սուրբ Խաչ եկեղեցին ծովափնյան Բուրգաս քաղաքում
Սուրբ Խաչ եկեղեցին ծովափնյան Բուրգաս քաղաքում

Հայերը Բուլղարիայում բնակություն են հաստատել Բուլղարական առաջին կայսրությունից (681-1018) շատ առաջ, երբ երկրամասը «Թրակիա» անվանումով մտնում էր Հռոմեական կայսրության մեջ[1]։ Ներկայումս բուլղարահայ համայնքը թվաքանակով հինգերորդն է ազգային փոքրամասնությունների շարքում։ Հայ համայնքի հիմնական կենտրոնները գտնվում են երկրի խոշորագույն քաղաքներում՝ Պլովդիվում, Պազարջիկում, Վառնայում, Սոֆիայում և Բուրգասում։

Հայկական փողոցը Ուկրաինայի Լվով քաղաքի Գալիցկի շրջանում։ Այն գտնվում է քաղաքի պատմական մասում և նրա ամենահին փողոցներից մեկն է։
Հայկական փողոցը Ուկրաինայի Լվով քաղաքի Գալիցկի շրջանում։ Այն գտնվում է քաղաքի պատմական մասում և նրա ամենահին փողոցներից մեկն է։

Ժամանակակից Ուկրաինայի տարածքում առաջին հայերը հայտնվել են 11-րդ դարում, իսկ Կիևի հայկական համայնքը ձևավորվել է 12-րդ դարի սկզբին։ Ավելի ուշ հայկական մեծ համայնքներ են եղել Լվովում, Կամենեց-Պոդոլսկում և Մոգիլյով-Պոդոլսկիում։ Ներկայումս հարյուր հազարից ավելիւ հայեր են ապրում Ուկրաինայում։

Հայկական եկեղեցի Գլիվիցե քաղաքում․
Հայկական եկեղեցի Գլիվիցե քաղաքում․

Լեհաստանի հայ գաղութը ստվարացել է հատկապես Բագրատունյաց մայրաքաղաք Անիի կործանումից հետո։ Հայերն զբաղվել են արհեստներով, առևտրով, երկրագործությամբ։ Նրանք ունեցել են ներքին ինքնավարություն, դատարաններ։ Կառուցել են բնակելի շենքեր, եկեղեցիներ, դպրոցներ, ռազմական ամրություններ, ջրմուղներ, հիմնել հիվանդանոցներ, տպարաններ, գրադարաններ, թատրոն։ Հայերը երկար ժամանակ կարողացել են պահպանել իրենց ազգային նկարագիրը։ Սակայն օտար միջավայրն աստիճանաբար ձուլել և կլանել է նրանց, ինչին զգալի չափով նպաստել է նաև 17-րդ դարում իրականացված բռնի կաթոլիկացումը։ Լեհահայերը տվել են նշանավոր, պատմիչներ, բանաստեղծներ ու երաժիշտներ։ Ներկայումս Լեհաստանում բնակվում է 40.000 հայ, որոնց մեծ մասը Հայաստանից արտագաղթել են վերջին 10-15 տարիների ընթացքում։ Նրանք հի,նականում կենտրոնացած են երկրի խոշոր քաղաքներում։

Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի, Բուխարեստ 1915թ․
Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի, Բուխարեստ 1915թ․

Ռումինիայի հայկական համայնքը դասվում է Եվրոպայի հայկական գաղթավայրերից առավել հների շարքին։ Այդ են վկայում հայկական բազմաթիվ տեղանունները, երբեմնի հայաշատ քաղաքներում հայկական թաղամասերի ու փողոցների առկայությունը։ Հայերը սկսել են բնակություն հաստատել Բալկանյան թերակղզում, այդ թվում՝ Ռումինիայում Անիի, ապա՝ Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո։ Հայերի թիվը ներկայումս անցնում է երեք հազարից։

Բուդապեշտի Սուրբ Աստվածածին հայ կաթողիկե եկեղեցի
Բուդապեշտի Սուրբ Աստվածածին հայ կաթողիկե եկեղեցի

Հայերը բնակվում են հիմնականում մայրաքաղաք Բուդապեշտում։ Փոքրաթիվ հայկական համայնքներ կան Դեբրեցեն, Շոպրոն, Սեկեշֆեհերվար քաղաքներում։ Հայերը Հունգարիայում բնակություն են հաստատել վաղ միջնադարում։ Միջնադարում հաստատված հայերի ստվար զանգվածներ ընդունել են կաթոլիկություն, իսկ հետագայում ձուլվել են։Հունգարիայի որոշ հին բնակավայրերի անուններ պարունակում են «օրմեյ» նախածանցը, որը հունգարերեն նշանակում է «հայ»։

Հայոց ցեղասպանության հուշարձանը Շտուտգարտում
Հայոց ցեղասպանության հուշարձանը Շտուտգարտում

Մոտավոր տվյալներով՝ այսօր Գերմանիայում ապրում է շուրջ 55-60 հազար հայ և հիմնականում բնակվում են երկրի խոշոր քաղաքներում։ Համայնքում ազգային կյանքն առավելապես աշխուժացել է 1991 թվականից հետո, երբ Գերմանիայում ստեղծվեց Հայ Առաքելական Եկեղեցու Գերմանիայի հայոց թեմը` Քյոլն քաղաքում գտնվող առաջնորդարանով։ Թեմի կամ Առաջնորդարանի հովանու ներքո գործում են 15 համայնքներ, որոնցից միայն երեքն ունեն իրենց եկեղեցիները, իսկ մնացած համայնքներն իրենց արարողությունների համար հյուրընկալվում են գերմանական եկեղեցիներում։

Խաչքար Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու պատին
Խաչքար Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու պատին

Հայերի թիվը Նիդեռլանդներում հասնում է շուրջ 40 000-ի։
Նրանք կենտրոնացած են Ամստերդամում, Ալմելոյում, Հաագայում, Ռոտերդամում, Ուտրեխտում, Մաաստրիխտում և այլուր։
XVII XVIII դդ. Ամսաերդամը եղել է հայ գրատպության նշանավոր կենտրոններից։ 1660 թվականին Ամստերդամում հիմնվել է տպարան, որի հեղինակը Մատթեոս Ծարեցին էր։ Այդ տպարանը 1664 թվականից ղեկավարել է Ոսկան Երևանցին։ Հենց ադ տպարանոմ է իրականացվել է Աստվածաշնչի հայերեն առաջին տպագրությունը։

 Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցին
Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի եկեղեցին

Հայերը Բելգիայում հաստատվել են ուշ միջնադարում՝ 15-րդ դարից սկսած։ Նրանք զբաղվում էին առևտրով Բրյուգե, ինչպես նաև՝ Բրյուսել և Անտվերպեն քաղաքներում։ Ներկայումս Բելգիայում բնակվում է 40 000 հայ։ Երկրում գործում են մեկօրյա դպրոցներ, լրատվամիջոցներ, մշակութային խմբեր և այլն: Հայերը Բելգիայում հիմնականում ներգրավված են առևտրի, շինարարության և սպասարկման ոլորտներում: