ԲԱԺԻՆ 1
Այս բաժինն ուսումնասիրելով` կկարողանաս.
√ Բնորոշել Հայկական լեռնաշխարհի ֆիզիկաաշխարհագրական հիմնական օբյեկտների, երևույթների ու գործընթացների ձևավորման և տեղաբաշխման առանձնահատկությունները։
√ Բացատրել «Հայաստան» հասկացության 3 իմաստները:
√ Ներկայացնել Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները:
√ Բացատրել Հայկական լեռնաշխարհի բնական պայմանների առանձնահատկությունները:
√ Նկարագրել Հայկական լեռնաշխարհի երկրաբանական կառուցվածքը:
√ Ներկայացնել Հայկական լեռնաշխարհի հիմնական օգտակար հանածոները:
√ Դասակարգել Հայկական լեռնաշխարհի մակերևույթի հիմնական ձևերը:
√ Քարտեզի վրա ցույց տալ լեռնագրական գլխավոր միավորները:
√ Բացատրել սեյսմիկության և հրաբխականության պատճառը:
√ Բացատրել Հայկական լեռնաշխարհի կլիմաստեղծ գործոնները:
√ Բնութագրել և քարտեզի վրա ցույց տալ Հայկական լեռնաշխարհի խոշոր գետերը և լճերը:
√ Բացատրել հողերի, բուսականության և կենդանական աշխարհի ձևավորման ու տարածման առանձնահատկությունները: