Լրացուցիչ նյութ Երևանի մասին
Քաղաքի մեծ մասն ընկած է բազալտի հզոր շերտի վրա, իսկ Ավան և Ջրվեժ թաղամասերի ընդերքը հարուստ է տուֆի և հրաբխային խարամի պաշարներով: Հայտնի է նաև բարձրորակ կերակրի աղի խոշոր հանքավայրը (Ավան), որն այժմ շահագործվում է:
Խորհրդային տարիներին Երևան քաղաքի բնակչության թվի բուռն աճը պայմանավորված էր ոչ միայն բնական, այլև մեխանիկական բարձր աճով: Մայրաքաղաքային գործառույթների զարգացումը, արդյունաբերության և տնտեսության այլ ճյուղերի արագընթաց աճը ստեղծում էին նոր աշխատատեղեր: Դա նպաստում էր հանրապետության բոլոր շրջաններից ու քաղաքներից, ինչպես նաև հանրապետություններից և սփյուռքից բնակչության ներհոսքին դեպի Երևան:
Մ. Մանասյան, Ա. Հովսեփյան, Հայաստանի աշխարհագրություն, Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար: Երևան «Տիգրան Մեծ» 2025