ԲԱԺԻՆ 5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
Այս բաժինն ուսումնասիրելով՝ կկարողանաս․
- Նկարագրել Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացի բնորոշ գծերը XIX դարի կեսերից մինչև մեր օրերը։
- Բնութագրել ՀՀ տնտեսության զարգացման բնական (բնառեսուրսային) նախադրյալներն ու տնտեսության առանձնահատկությունները։
- Բացատրել ՀՀ տնտեսության և դրա առանձին ճյուղերի տեղաբաշման վրա ազդող գործոնները։
- Բնորոշել ՀՀ արդյունաբերությունը, բացատրել ճյուղի տեղաբաշխման առանձնահատկությունները։
- Բնորոշել ՀՀ էներգետիկան, քննարկել ճյուղի զարգացման հեռանկարները։
- Բնորոշել ՀՀ հանքագործական արդյունաբերությունը, քննարկել ճյուղի բնապահպանական ազդեցությունն ու զարգացման հեռանկարները։
- Բնորոշել ՀՀ մշակող արդյունաբերությունը, քննարկել մշակող արդյունաբերության ճյուղերի զարգացման հեռանկարները:
- Բնորոշել ՀՀ արդյունաբերության նորագույն ճյուղերը, քննարկել արդյունաբերության նորագույն ճյուղերի զարգացման հեռանկարները:
- Նկարագրել ՀՀ հողային ֆոնդի կառուցվածքն ու հողաբարելավման տեսակները։
- Բնորոշել ՀՀ գյուղատնտեսությունը, քննարկել մասնագիտացման ճյուղերի զարգացման հեռանկարները:
- Բնորոշել ՀՀ բուսաբուծությունն ու անասնապահությունը, բացատրել դրանց տեղաբաշխման առանձնահատկությունները։
- Բնորոշել ՀՀ սննդի արդյունաբերությունը, բացատրել դրա առանձին ճյուղերի տեղաբաշխման առանձնահատկությունները:
- Բնութագրել ՀՀ տրանսպորտային ցանցը, քննարկել տարածաշրջանային տրասպորտային համակարգերին ՀՀ միանալու հեռանկարները։
- Նկարագրել ՀՀ տնտեսության ոչ արտադրական ոլորտը, քննարկել դրա առանձին ոլորտների նշանակությունն ու զարգացման հեռանկարները։
- Բնորոշել ՀՀ տեղն ու դերը համաշխարհային տնտեսության համակարգում։
- Բնորոշել ՀՀ արտաքին առևտրի կառուցվածքը և աշխարհագրությունը։
- Բնորոշել ՀՀ տնտեսական զարգացման ներքին տարբերությունները։
- Կիրառել ՀՀ արդյունաբերության, գյուղատնտեսության և տրանսպորտի քարտեզները՝ համապատասխան աշխարհագրական տեղեկույթի ստացման և օգտագործման նպատակներով։
- Հաշվել մարզի բնակչության խտության, բնակչության բնական վերարտադրության, ուրբանիզացման մակարդակի, բնակավայրերի միջին մարդաշատության ցուցանիշները։
- Ներկայացնել մարզի հիմնախնդիրները, քննարկել և առաջարկել դրանց լուծման ուղիներ։