Մետալուրգիայի զարգացումը Հայաստանում

 Դե­ռևս XVlll դ. 60-70-ա­կան թվա­կան­նե­րին Զան­գե­զու­րում (Կա­պան) և Հյու­սի­սային Հայաս­տա­նում (Ա­լա­վեր­դի) կա­ռուց­վե­ցին տե­ղա­կան հում­քով աշ­խա­տող պղն­ձի ձուլ­ման գոր­ծա­րան­ներ: XX դ. սկզ­բին Հայաս­տա­նը Ռու­սաս­տա­նի պղն­ձա­ձու­լու­թյան ա­ռա­ջա­տար երկր­նե­րից մե­կն էր: 1913 թ. Հայաս­տա­նի ար­դյու­նա­բե­րու­թյան հա­մա­խա­ռն ար­տա­դրան­քի կա­ռուց­ված­քում գու­նա­վոր մե­տա­ղա­ձու­լու­թյան (բա­ցա­ռա­պես պղն­ձա­ձու­լու­թյան) բա­ժի­նը կազ­մում էր մոտ 60%: Խո­րհր­դային տա­րի­նե­րին փո­քր պղն­ձա­ձու­լա­րան­նե­րի փո­խա­րեն կա­ռուց­վեց Ա­լա­վեր­դու լեռ­նա­մե­տա­լուր­գի­ա­կան խոշ­որ կոմ­բի­նա­տը, ո­րի վե­րջ­նա­կան ար­տադ­րան­քը` մա­քուր պղին­ձը, գլան­ված­քի ձևով ա­ռաք­վում էր մե­քե­նաշ­ի­նա­կան ձեռ­նար­կու­թյուն­նե­րին:

Մ. Մանասյան, Ա. Հովսեփյան, Հայաստանի աշխարհագրություն, Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար: Երևան «Տիգրան Մեծ» 2025