Մեքենաշինության զարգացումը Խորհրդային Հայաստանում

   Հետ­խո­րհր­դային տա­րի­նե­րին ոչ ար­դա­րաց­ված մա­նա­վո­րեց­ման., տրա­նս­պոր­տային շր­ջա­փակ­ման, ա­վան­դա­կան շու­կա­նե­րի կո­րս­տի, ա­վան­դա­կան տն­տե­սա­կան կա­պերի խզ­ման և այլ պատ­ճառ­նե­րով փակ­վե­ցին բազ­մա­թիվ ձեռ­նար­կու­թյուն­ներ, զգա­լի­ո­րեն կր­ճատ­վեց ճյու­ղի ար­տադ­րան­քի ծա­վա­լը:
   Է­լե­կտ­րա­տեխ­նի­կա­կան արդ­յու­նա­բե­րու­թյու­նը խո­րհր­դային տա­րի­նե­րին Հայաս­տա­նի մե­քե­նաշ­ի­նա­կան հա­մա­լի­րի ա­մե­նա­զար­գա­ցած են­թաճ­յուղն էր և տա­լիս էր մե­քե­նաշ­ի­նու­թյան հա­մա­խա­ռն ար­տադ­րան­քի կե­սը: Բազ­մա­զան էր է­լե­կտ­րա­տեխ­նի­կա­կան արդ­յու­նա­բե­րու­թյան ար­տադ­րան­քը: Հատ­կա­պես մեծ ծա­վալ է­ին կազ­մում տար­բեր հզո­րու­թյան շար­ժա­կան է­լե­կտ­րա­կա­յան­նե­րը, ու­ժա­յին տրա­նս­ֆոր­մա­տոր­նե­րը, գե­նե­րա­տոր­նե­րը, է­լե­կտ­րաշ­ար­ժիչ­նե­րը, է­լե­կտ­րա­զոդ­ման սար­­քե­րը, է­լե­կտ­րա­լամ­պե­րը, է­լեկ­տրա­կան հաշ­վիչ­նե­րը և մա­լուխ­նե­րը, ո­րո­նք ամ­բո­ղջ ԽՍՀՄ տա­րած­քում ու­նե­ին մեծ պա­հան­ջա­րկ:
   Այս են­թաճ­յու­ղի ձեռ­նար­կու­թյուն­­նե­րից հատ­կա­պես լայն ճա­նա­չում ու­նե­ին Եր­ևա­նի է­լե­կտ­րա­մե­քե­նա­շի­նա­կան, է­լե­կտ­րա­լամ­պե­րի, մա­լու­խի և է­լե­կտ­րա­տեխ­նի­կա­կան գոր­ծա­րան­նե­րը: Հա­մե­մա­տա­բար փո­քր ձեռ­նար­կու­թյուն­ներ ու­նե­ին Գյում­րի, Վա­նա­ձոր, Կա­պան, Գո­րիս և Գա­վառ քա­ղաք­նե­րը: Նշ­ված ձեռ­նար­կու­թյուն­նե­րն այժմ չեն գոր­ծում կամ գոր­ծում են մա­սա­մբ, խի­ստ նվա­զել են դրա­նց ար­տադ­րան­քի ծա­վալ­նե­րը, փոխ­վել են նաև թո­ղա­րկ­վող ար­տադ­րա­տե­սակ­նե­րը: Դրան­ցից նշա­նա­վոր է ժա­մա­նա­կա­կից մա­րտ­կոց­նե­րի ար­տադ­րու­թյան «Էլ­բաթ» ըն­կե­րու­թյու­նը (Եր­ևան):
   ­Խո­րհր­դային տա­րի­նե­րին հաս­տո­ցաշ­ի­նու­թյու­նը թո­ղար­կում էր տար­բեր տե­սա­կի հաս­տոց­ներ, իսկ սար­քա­շի­նու­թյու­նը՝ ժա­մա­ցույց­ներ (3-րդ տե­ղը նախ­կին ԽՍՀՄ-ում), պոմպեր, չափ­ման մի­ջոց­ներ։ Խոշ­որ ձեռ­նար­կու­թյուն­նե­րից հայտ­նի է­ին հատ­կա­պես Եր­ևա­նի հաս­տո­ցա­շի­նա­կան, ֆրե­զե­րա­յին հաս­տոց­նե­րի, Եր­ևա­նի ժա­մա­ցույ­ցի, ­Գյում­րի­ի քար­հատ հաս­տոց­նե­րի, Չա­րեն­ցա­վա­նի հաս­տո­ցա­շի­նա­կան ու գոր­ծի­քաշ­ի­նա­կան, Վա­նա­ձո­րի ճշգ­րիտ հաս­տոց­նե­րի գոր­ծա­րան­նե­րը, ո­րո­նք այժմ չեն գոր­ծում, կամ գոր­ծում են մաս­նա­կի­ո­րեն: Հրազ­դան քա­ղա­քում կա­ռուց­վել է հայ-կա­նա­դա­կան հաս­տո­ցա­շի­նա­կան նոր գոր­ծա­րա­նը:
­   Խո­րհր­դային տա­րի­նե­րին զար­գա­ցած էր նաև ռա­դի­ոէ­լե­կտ­րո­նային ար­դյու­նա­բե­րու­թյու­նը, ավ­տո­մա­տաց­ման մի­ջոց­նե­րի ու կա­ռա­վար­ման հա­մա­կար­գե­րի ար­տադ­րու­թյու­նը: Այս գի­տա­տար են­թաճ­յու­ղե­րի ձեռ­նար­կու­թյուն­նե­րում թո­ղա­րկ­վում է­ին հա­մա­կար­գիչ­ներ, ռա­դի­ո­սար­քեր, կապի մի­ջոց­ներ, կի­սա­հա­ղոր­դիչ­ներ, կա­ռա­վար­ման ավ­տո­մա­տաց­ված հա­մա­կար­գեր և այլն (Եր­ևան, Գյում­րի, Վա­նա­ձոր): Խո­շո­րա­գուն ձեռ­նար­կու­թյուն­նե­րն են «Հ­րազ­դան-­մե­քե­նա», Եր­ևա­նի «Տ­րան­զիս­տոր», «­Մա­րս» գոր­ծա­րան­նե­րն ու մի­ա­վո­րում­նե­րը:
   ՀՀ մե­քե­նաշ­ի­նու­թյան տե­ղա­բաշ­խումն ու­նի իր յու­րա­հատ­կու­թյուն­նե­րը: Դրան­ցից ա­ռա­ջի­նը ցր­ված տե­ղա­բաշ­խումն է: Ի տար­բե­րու­թյուն է­ներ­գե­տիկ, մե­տա­լուր­գի­ա­կան ու քի­մի­ա­կան արդ­յու­նա­բե­րու­թյան ճյու­ղե­րի, ո­րո­նք տե­ղա­բա­շխ­ված են մի քա­նի կե­նտ­րոն­նե­րում, մե­քե­նաշ­ի­նու­թյու­նը ցր­ված է հան­րա­պե­տու­թյան տար­բեր քա­ղաք­նե­րում, որ­տեղ առ­կա են ան­հրա­ժե­շտ ո­րա­կյալ կադ­րե­րը:

Մ. Մանասյան, Ա. Հովսեփյան, Հայաստանի աշխարհագրություն, Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար: Երևան «Տիգրան Մեծ» 2025