Գյուղատնտեսությունը Խորհրդային Հայաստանում
Գյուղացիական խոշոր տնտեսությունները մանր, փոշիացած տնտեսությունների համեմատությամբ նաև առավելություններ ունեն: Հեշտանում են ոռոգման միասնական համակարգի կառուցումն ու շահագործումը, գյուղատնտեսական արտադրության մեքենայացումը, քիմիացումը, գիտության նվաճումների կիրառումը: Սակայն խորհրդային ժամանակաշրջանում գյուղատնտեսական արտադրության կազմակերպման մեջ առկա էին որոշակի թերություններ: Արտադրողը, չլինելով իր արտադրանքի տերը, շահագրգռված չէր արտադրանքի ավելացման, ջրի, պարարտանյութերի և գյուղատնտեսական տեխնիկայի արդյունավետ օգտագործման մեջ, սահմանափակ էր օգտվում գյուղատնտեսական արտադրության կազմակերպման վերոնշյալ առավելություններից:
Մ. Մանասյան, Ա. Հովսեփյան, Հայաստանի աշխարհագրություն, Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար: Երևան «Տիգրան Մեծ» 2025