Խորհրդային Հայաստանի արտաքին տնտեսական կապերը

   Մի­նչ ան­կա­խա­ցու­մը Հա­յաս­տա­նի ար­տա­հան­մա­նը մաս­նակ­ցում է­ին հա­րյու­րա­վոր ա­նուն ա­մե­նա­տար­բեր տե­սա­կի ապ­րա­նք­ներ: Ար­տա­հա­նման կա­ռուց­ված­քում ա­ռա­ջին տե­ղը գրա­վում էր մե­քե­նաշ­ի­նու­թյան ար­տադ­րան­քը: Ար­տա­հան­վում է­ին է­լե­կտ­րաշ­ար­ժիչ­ներ, գե­նե­րա­տոր­ներ, հաս­տոց­ներ, ժա­մա­ցույց­ներ և այլն:
­   Մեծ էր նաև քի­մի­ա­կան ար­տադ­րան­քի բա­ժի­նը: Ար­տա­հան­վող գլ­խա­վոր ար­տադ­րա­տե­սակ­նե­րն է­ին սին­թե­տիկ կա­ու­չու­կը, ար­հես­տա­կան ման­րա­թե­լը, ար­հես­տա­կան քա­րե­րը, ավ­տո­դո­ղե­րը, քիմ­ռե­ակ­տիվ­նե­րը: Ար­տա­հան­ման ծա­վա­լում մեծ տեղ է­ին զբա­ղեց­նում նաև գու­նա­վոր մե­տաղ­նե­րը, թե­թև և սնն­դի ար­դյու­նա­բե­րու­թյան ար­տադ­րան­քը (կո­շիկ, տրի­կո­տաժ, գոր­գեր, կո­նյակ, գի­նի, պա­հա­ծո­ներ և այլն):

Մ. Մանասյան, Ա. Հովսեփյան, Հայաստանի աշխարհագրություն, Դասագիրք հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի համար: Երևան «Տիգրան Մեծ» 2025