Կոտայքի մարզ

Այս նկարները ձեզ կօգնեն պատկերացում կազմել մարզի խոշոր բնակավայրերի, բնական, տնտեսական և պատմաճարտարապետական նշանավոր վայրերի մասին։

Գառնիի հեթանոսական տաճար, I դարի հայկական արևապաշտական տաճար

Գեղարդ։ Այն հայտնի էր որպես «Այրիվանք» կամ «Քարայրների վանք»։ Վանական համալիրի կառուցումը ավարտվել է 13-րդ դարի սկզբին։ Այն հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս։

Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն»։ Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50 մ բարձրության)։

Բջնի բերդ։ Ռազմական կառույց Հայաստանի Կոտայքի մարզի Բջնի գյուղում։ 10-11-րդ դար։

Ծաղկաձոր։ Քաղաք Թեղենիսի արևելյան լանջին, ծովի մակերևույթից 1841 մ բարձրության վրա: Ծաղկաձորը լեռնակլիմայական առողջավայր է, միջազգային նշանակության մարզական բազա։

Աբովյան։ Երիտասարդ քաղաք-արբանյակ, համարվում է Երևանի հյուսիսային դարպասը։

Հրազդան։ Կոտայքի մարզկենտրոն, ՀՀ արդյունաբերական խոշոր կենտրոններից մեկը։

 

Ողջաբերդ։ Գյուղ Երևան-Գառնի ավտոխճուղու վրա, քարայրներով հայտնի Ողջաբերդի լեռների լանջին։

Արգելի ՋրԷԿ։ Հայաստանի ամենախոշոր ՋրԷԿ-ը Հրազդան գետի վրա։

Արզնի։ Առողջարանային գյուղ Հայաստանում, հայտնի է իր հանքային ջրերով։