Տեղեկություններ Մեծ Մասիսի մասին

Արարատը հայոց մեջ հայտնի է Մեծ Մասիս անվամբ: Այն հայ ժողովրդի սուրբ լեռն է, որին նվիրվել են բազմաթիվ լեգենդներ, գեղարվեստական երկեր, ասույթներ և այլն: Ըստ ավանդության` այս լեռան վրա է ջրհեղեղից հետո իջել Նոյ նահապետի տապանը: Այդքան հրապուրիչ Արարատը, լինելով հրաբխա-յին լեռնազանգված, ծածկված է քարացրոններով, գրեթե զուրկ է բուսական ծածկույթից: Նրա վրա չկան աղբյուրներ, բացառությամբ զույգ Մասիսները միացնող թամքոցի վրա գտնվող Սարդարի աղբյուրի: Պարզկա օրերին լեռան վրա երևում է ստորոտից գագաթ ձգվող խորխորատը, որը հայտնի է «Վիհ Մասսյաց» անունով: Արարատյան դաշտի կողմից Մեծ Մասիսի հարաբերական բարձրությունը հասնում է 4300 մ-ի: