գրականություն 12-րդ դասարան

ԶԱՀՐԱՏԸ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ

 Կարդացե՛ք և բնութագրե՛ք Զահրատին, որպես բարոյական արժեքների պաշտպան:

Այս տե­սա­կե­տից Զահ­րա­տի պոե­զի­ան եր­բե­մն նման­վում է եր­կա­թյա մե­խի, ո­րով պե­տք է այս հա­կա­մա­րդ­կային, հա­կա­բա­րոյա­կան ի­րա­կա­նու­թյու­նը գա­մել ժա­մա­նա­կի խա­չա­փայ­տի­ն։ Հան­ցա­­գործ Բա­րաբ­բան փրկ­վեց, Քրիս­տո­սի­ն՝ խա­չե­ցի­ն։ Հի­մա ժա­մա­նա­կն է Բա­րաբ­բային խա­չե­լու՝ որ­պես բա­րոյա­կան դա­տաս­տա­նի հա­տու­ցում։ Այդ խա­չե­լու­թյան հա­մար մե­խեր են պե­տք, որ­պես­զի նրան ևս գա­մեն ժա­մա­նա­կի խա­չա­փայ­տին, իսկ Զահ­րա­տի ա­ռան­ձին բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ հե­նց այդ պատ­րաս­տի մե­խե­րն են, ի­հար­կե, խոս­քի՛ եր­կա­թյա մե­խեր…
Պի­ղա­տո­սը ժա­մա­նա­կին ձեռ­քե­րը լվաց և Քրիս­տո­սին մատ­նեց խա­չե­լու­թյա­ն։ Մա­րդ­կու­թյու­նը այդ պատ­մու­թյունն ա­վե­տա­րա­նիչ­նե­րի ձե­ռա­մբ գրեց, պահ­պա­նեց, ո­րը հե­տա­գայում կրկն­վեց շատ ար­ժա­նա­վոր մա­րդ­կա­նց հետ, ո­րո­նց խա­րույկ հա­նե­ցին, գն­դա­կա­հա­րե­ցին, նե­տե­ցին մո­ռա­ցու­թյան վի­րա­պը։ Մի­նչ­դեռ նույն այս մա­րդ­կու­թյան ար­ժա­նա­վոր մա­սն ան­պա­տիժ չպե­տք է թող­նի ժա­մա­նա­կա­կից պի­ղա­տոս­նե­րին ու բա­րաբ­բա­նե­րի­ն։ Նաև սա է ա­սում Զահ­րա­տի պոե­զի­ան և ուղ­ղոր­դում գոր­ծու­նե­ու­թյան ծրա­գի­րը­։