Ֆրանսիացի հայագետ Ֆրեդերիկ Ֆեյդին իրավացիորեն գրել է. «Վարուժանը պատկանում է նույնքան Արևմուտքին, որքան Հայաստանին»։

Նյութի աղբյուրը՝ «Թայմ փրոդաքշն» Youtube-յան ալիք

Դանիել Վարուժան
«Ձոն»

XX դարի արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը։

Վարուժանի կյանքը թեպետև ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Ազգային-ազատագրության հույսերի արթնացման նոր ալիքը քաղաքական ու սոցիալական սուր շեշտվածություն է հաղորդում Վարուժանի բանաստեղծությանը։ Վարուժանի «Ձոն» բանաստեղծությունը լայն ճանաչման է արժանանում, հնչեցնում է ազգային ու համամարդկային ցավի, վրեժի ու պայքարի երգը «Ձոն»։