Վահան Տերյան
«Իմ խաղաղ երեկոն է հիմա»

Խոսք՝ Վահան Տերյան
Երաժշտություն՝ Լևոն Աբրահամյան
Կատարում են՝ Անդրե Սիմոնյան և Սևակ Ամրոյան

Իմ խաղաղ երեկոն է հիմայ
Մեղմալոյս, ե՛ւ տըխուր, ե՛ւ անուշ.
Քեզ երբէք սիրտըս չի մոռանայ,
Իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ…

Տարիներ, տարիներ կըսահեն,
Կըմեռնեն երազները բոլոր —
Քո պա՛տկերը անեղծ կըպահեմ
Օրերում անհաստատ ու մոլոր։

Ե՛ւ տանջանք, ե՛ւ բեկում, ե՛ւ թախիծ —
Սեւ օրեր ես դեռ շա՜տ կըտեսնեմ.
Անունըդ թող փարոս լինի ինձ
Սուտ կեանքի եւ դառը մահու դէմ..