գրականություն 9-րդ դասարան
ՀԱՅՈՑ ԱՅԲՈՒԲԵՆԻ ԹՎԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ
Քննարկե՛ք հայոց այբուբենի թվային գաղտնիքները:
Մաշտոցյան տառերը դասավորությամբ ու թվաքանակով իրենց ﬔջ թաքցնում են յուրահատուկ քրիստոնեական խորհուրդ: Նախ, տառերի թիվը 36 է, որի ﬔջ 3-ը Սուրբ Երրորդությունն է, իսկ 6-ը` աշխարհի արարչագործության օրերի թիվը, դարձյալ սուրբ թիվ: 3-ի և 6-ի գումարը 9 է` քրիստոնեության թվային համակարգում դարձյալ սրբազան խորհրդանշան: 36-ը նաև 33+3 է, ինչի ﬔջ թե՛ Քրիստոսի կյանքի տարիների թիﬖ է, թե՛ Սուրբ Երրորդությունը:
Հայոց այբուբենը, Ա-ից մինչև Ք, բուրգաձև հերթականությամբ դասավորելու դեպքում, ստեղծվում է այսպիսի պատկեր.
Ա
Բ Գ
Դ Ե Զ
Է Ը Թ Ժ
Ի Լ Խ Ծ Կ
Հ Ձ Ղ Ճ Մ Յ
Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ
Ս Վ Տ Ր Ց ՈՒ Փ Ք
Անկյունների (գագաթների) տառերն այս հավասարակողմ եռանկյան ﬔջ ունեն իրենց խորհուրդը: Ըստ այդմ՝ Ա-ն` Արարիչ Աստված է, Ս-ն` Սուրբ Հոգի, Ք-ն` Քրիստոս: Ա գլխատառից ﬕնչև Ս-ն յոթ տառ է, Ս-ից Ք և Ք-ից Ա դարձյալ յոթ տառ է: Նշված տառերն առանձնացնելուց հետո յուրաքանչյուր կողմում ﬓում է վեց տառ: Իսկ վեցը, քրիստոնեական հավատալիքի համաձայն, ինչպես նշեցինք, աշխարհաստեղծման օրերի թիﬖ է: Աստված աշխարհն ստեղծեց վեց օրում, իսկ յոթերորդ օրը հանգստացավ ու սրբագործեց այն:
Թվաքանակով հայոց այբուբենը հավասար է 36-ի, որ նաև նշանակում է 3×12: Երեքը դարձյալ նույն խորհրդանիշն է` Աստված, Սուրբ Հոգի և Քրիստոս, իսկ 12-ը առաքյալների թիﬖ է: Հայոց տառերը ասես լինեն եռաշար առաքյալներ: Պատահական ոչինչ չկա և չէր կարող լինել, պետք է ﬕայն թափանցել Մաշտոցի աղոթքի ﬔջ տրված այս սրբազան գաղտնիքի խորքերը: Այս դեպքում պատկերը կլինի այսպիսին.
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ
Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո
Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ւ Փ Ք
Ավելանում է ակնհայտ ﬕ իրողություն. առաջին սյունակը ﬔջտեղից կարդացվում է ԽԱՉ:
«Ես եմ Ալֆան ու Օﬔգան»,– ասում է Քրիստոս, որ հունական այբուբենի առաջին ու վերջին տառերով նշանակում է` ես եմ սկիզբն ու վերջը: Նույնը նաև հայոց այբուբենում` Այբից Քե, այսինքն` Արարիչ Աստծուց ﬕնչև Քրիստոս:
Հայոց տառերի ձևի (գծագրության) ﬔջ առկա է հավերժության նշանի խորհուրդը, ինչը գործնականում հիﬓավորվում է:
Հայոց տառերի ﬔջ կան շատ այլ չբացահայտված գաղտնախորհուրդ առեղծվածներ: Դրանց ﬔջ տրոփում է Աստծու կենդանի, ապրող շունչը, որ տեսիլքի ﬔջ Մաշտոցին մղել է արարչագործության:
Հայտնի է, որ որոշակի կապ կա անզեն աչքով դիտված մոլորակների, պարբերական աղյուսակի քիﬕական տարրերի և դրանց անունների այբբենական հերթականության թվակարգի գումարի ﬕջև:
Ահա այբուբենի տառերի հերթական թվագրությունը՝ ա-1, բ-2, գ-3, դ-4, ե-5, զ-6, է-7, ը-8, թ-9, ժ-10, ի-11, լ-12, խ-13, ծ-14, կ-15, հ-16, ձ-17, ղ-18, ճ-19, մ-20, յ-21, ն-22, շ-23, ո-24, չ-25, պ-26, ջ-27, ռ-28, ս-29, վ-30, տ-31, ր-32, ց-33, ու(ւ)-34, փ-35, ք-36:
Արեգակին համապատասխանում է ոսկին, որը պարբերական աղյուսակի 79-րդ տարրն է (Au): Ոսկի բառի տառերի թվային գումարը ևս 79 է՝ ո-24 + ս-29 + կ-15 + ի-11 = 79:
Լուսնին համապատասխանում է արծաթը, որը պարբերական աղյուսակի 47-րդ տարրն է (Ag): Արծաթ (գրաբար՝ Արծ)՝ ա-1 + ր-32 + ծ-14 = 47:
Երևակ (Սատուրն) մոլորակին համապատասխանում է կապարը (Pb), որին ասում ենք նաև արճիճ, և որը պարբերական աղյուսակի 82-րդ տարրն է՝ ա-1 + ր-32 + ճ-19 + ի-11 + ճ-19 = 82:
Կան նաև այլ օրինակներ:
Երկաթ (գրաբար՝ ալգաթ), 26-րդ տարրն է (Fe)՝ ա-1 + լ-12 + գ-3 + ա-1 + թ-9 = 26: Հայոց տառերը սրբացվել են և ամբողջ ﬕջնադարում պաշտվել, Դավթակ Քերթողից, Ներսես Շնորհալուց սկսած` գրվել որպես ծայրակապ ու շղթայակապ բանաստեղծություն: Նոր ժամանակներում Օշականի մուտքի մոտ և Արա սարի լանջին հայոց գրերը դարձել են հուշակոթող ու հուշարձան, իսկ Էջﬕածնի գանձարանում` ոսկեդրվագ և ադամանդակուռ ձուլվածք:
1. Ներկայացրե՛ք հայոց այբուբենի թվային գաղտնիքները:
2. Ցո՛ւյց տվեք հայոց այբուբենի հնչյունաբանական հարստությունը՝ հատկապես բաղաձայների եռաշար անցումները համեմատելով անգլերենի և ռուսերենի երկշարք դասավորության հետ: Հայերեն բ-պ-փ, գ-կ-ք, դ-տ-թ, մյուս լեզուներում միայն բ-պ, գ-կ, դ-տ:
3. Բաժանվե՛ք խմբերի և քննարկե՛ք.
ա) հայոց տառերի բուրգաձև դասավորության
բ) եռաշար դասավորության
գ) թվային դասավորության
դ) պարբերական աղյուսակի և առանձին մոլորակների ու տարրերի գաղտնիքները:


