Ավազ, փոքր քար, մեծ քար, անոթ փորձը

Դիտի՛ր տեսանյութը

 Մի անգամ փիլիսոփայության դասախոսը այսպիսի փորձ արեց։ Նա անոթի մեջ լցրեց ավազ, հետո փոքր քարեր և վերջում, երբ փորձեց մեծ քարերը տեղավորել, պարզվեց անոթում այլևս տեղ չկա։ Հետո նա փոխեց հերթականությունը։ Սկզբում դրեց մեծ քարերը, հետո փոքր քարերը, և վերջում ավազը։ Այս դեպքում ամեն ինչ տեղավորվեց անոթում։ Այս փորձը ցույց տալուց հետո դասախոսն արեց այսպիսի եզրակացություն։ Մեր կյանքում կան շատ կարևոր, քիչ կարևոր և անկարևոր բաներ։ Եթե մենք սկզբում ժամանակը հատկացնում ենք անկարևոր և քիչ կարևոր գործերին, ապա շատ կարևոր գործերի համար ժամանակ չի մնում։ Իսկ եթե սկզբում անում ենք կարևոր գործերը, ապա քիչ կարևոր և անկարևոր գործերի համար ժամանակ ունենում ենք։