Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

Ծանոթացի՛ր ՍՊ ընկերությունների առավելություններին ու թերություններին։

Առավելություններ

Համահիմնադիրներն օգնում են միմյանց և ապահովագրվում սխալներից։ Առաջանում է աշխատանքի և կառավարման բաժանում։ Բացի այդ, քանի որ մեկից ավելի մասնակիցներ են ներդրում կատարել, կանոնադրական կապիտալի չափը սովորաբար ավելի մեծ է, ինչը նշանակում է, որ ավելի շատ հնարավորություններ կան գովազդելու և ներկայացնելու արտադրանքը: Ամենակարևորն այն է, որ ի տարբերություն անհատ ձեռնարկա-տիրոջ, մասնակիցները կրում են սահմանափակ պատասխանատվություն, այսինքն վտանգում են միայն իրենց ներդրումը։
Ընկերության մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ դուրս գալ ընկերությունից՝ անկախ ընկերության կամ նրա մասնակիցների համաձայնությունից:

Թերություններ

Անհրաժեշտություն է առաջա-նում շահույթը կիսել համահիմնադիրների հետ, ինչը սեփականատերերի միջև կոնֆլիկտի մեծ հավանականություն է առաջացնում: Յուրաքանչյուր մասնակից սահմանափակվում է գործողությունների ազատությամբ, կառավարման համակարգը կորցնում է իր ճկունությունը: